Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

89-րդ լեգենդար Թամանյան դիվիզիայի մարտիկներ

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ին ծրագրված են միջոցառումներ, որոնք, սակայն, նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու նպատակով, չեն կրի զանգվածային բնույթ: Հայաստանում և Արցախում հարգանքի տուրք կմատուցեն ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ պատերազմի վետերաններին:

Մայիսի 9-ի առավոտից միջոցառումներ տեղի ունեցան Երևանի Հաղթանակի զբոսայգում, Ստեփանակերտում ու Շուշիում: Երևանում օդային շքերթ՝ ՀՀ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ: Շուշիում՝ Տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին տեղադրվեցին ծաղկեպսակներ ։ Արցախ է այցելել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: