Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքը մայիսի 21-ին ժողովրդին կուղղի պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ:  «Արմենպրես»-ի՝ փոխանցմամբ՝ Հարությունյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ Եռատոնին նվիրված իր շնորհավորական խոսքում:

Դիմելով հայությանը՝ նա հայտնել է, որ  այս պարտավորեցնող պահին հայտարարում է, որ, ի նշանավորումն հայ ժողովրդի տարած հաղթանակների, մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքը ժողովրդիս կհղի պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ:

Հիշեցնենք ,որ 2004 թ․ , նույնպես Շուշիում, մի խումբ մտավորականներ և ազատամարտիկներ հռչակեցին Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդ ստեղծելու մասին։