Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները պարեկել են Հալեպ նահանգի հյուսիսային չորս երթուղիներում, տեղեկացնում է պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում:

Օդային պարեկությունն իրականացնում էին ՌԴ ԶՈՒ օդատիրեզերական ուժերը:

Միաժամանակ Սիրիայի հարավում Դարիա նահանգում սիրիական բանակը հատուկ գործողություն է իրականացնում ահաբեկիչների խմբավորումը չեզոքացնելու համար: Ավելի վաղ գրոհայինները սպանել էին ինը ոստիկանի Ալ-Մուզեյրիբ  քաղաքի  տարածքում, հայտնում է Al-Masdar պորտալը:

«Ջեբհաթ ան-Նուսրա » ահաբեկչական խմբավորման  հետ կապված զինյալները ապաստանել են Դամասկոսից 110 կմ դեպի արևմուտք գտնվող Դարայի գավառական կենտրոնում: Ահաբեկիչները շրջապատված  են սիրիական բանակի ստորաբաժանումներով, զենքը վայր դնելու վերջնագիրը նրանք մերժել են:

Միևնույն ժամանակ, սիրիական բանակի  զինծառայողները պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ, որոնք ապաստան են գտել Հոմս քաղաքի արևելյան նահանգում: Ուրբաթ օրը ահաբեկիչները գրոհել էին կառավարական ուժերի դիրքերը Պալմիրա քաղաքից 70 կմ հեռավորության վրա գտնվող Էս-Սուխնայի օազիսում, սակայն անհաջողության էին մատնվել և նահանջել: