Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը (SOHR) հայտնում է, որ նորակոչիկների ևս մեկ մեծ խումբ ,որի կորիզը կազմում են  «Սուլթան Մուրադ դիվիզիա» և «Լիվա սուլթան Մեհմեդ Ֆաթիհ» ահաբեկչական խմբերի մարտիկները ,Աթարիբ քաղաքից տեղափոխվել են Թուրքիա։ Զինյալները կտեղափոխվեն Լիբիա ՝ մասնակցելու Ազգային համաձայնության ոչ լեգիտիմ կառավարության (PNS) կողմից տարվող մարտերին:Ըստ աղբյուրի, Լիբիայում տեղակայված սիրիական գրոհայինների թիվը հասել է 8.250-ի, իսկ մոտ երեք հազարը  զինյալներ գտնվում են Թուրքիայում ուսումնամարզական ճամբարներում:Նրանք ևս մոտ ժամանակներս կտեղափոխվեն Լիբիա։