Կիրակի ռումբի պայթյուն է որոտացել  Հալեպի հյուսիսում՝ Էլ-Բաբ քաղաքի շուկայում։

Այս մասին հայտնում է News.am-ը։

Պայթյունի հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 20 մարդ։

Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում 19:20 շրջանում․ ներկայում ընթանում է մահմեդականների համար սուրբ ամիսը՝ ռամադանը։

Զոհվածն ու տուժածները խաղաղ քաղաքացիներ են։