Արևմտյան Հայաստանի Երզնկա նահանգի Չաղլայան ավանում գտնվող

Գիրլևիկի ջրվեժը, որն իր կախարդիչ տեսքով գրավում է տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներին,  գարնան գալստյան հետ աշխուժացել է:

Մնձուր լեռան փեշերից եկող սառնորակ ջուրը թափվում է 40 մետր բարձրությունից: Ջրվեժը նախորդ տարիներին շատ տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների էր հյուրընկալում, և  իր բնական գեղեցկությամբ ու զով եղանակով գրավում բոլորի ուշադրությունը:  Այս տարի մնացել է դատարկ` համաճարակի պատճառով:

Գիրլեվիկ ջրվեժը, որը ձևավորվում է Մնձուր լեռան փեշերին՝ 9 տարբեր աղբյուրների միավորումով, տարվա բոլոր եղանակներին ներկայանում է տարբեր գեղեցկությամբ: