Արևմտյան Հայաստանի Կեսարիա նահանգում գտնվող Թուզլա-Փալաս լիճը հայտարարվել է որպես «հատուկ պաշտպանված զգայուն տարածք»:

Թուզլա լիճը տեկտոնիկ ձևավորված աղի լիճ է, որը գտնվում է  Կեսարիա նահանգի Սարըօղլան գավառում: Ծովի մակերևույթից 1131 մ բարձրության վրա է,մակերեսը՝ 23,5 կմ: Այն Փալաս հարթավայրի ամենացածր տարածքն է, փակ ջրավազան է,որը շրջապատված է խզումային խախտումներով:

Հատուկ պահպանվող տարածք է համարվում այն տարածքը,  որն ընդհանուր առմամբ գոյացել է առանց մարդկային գործոնի, որի գոյության ընթացքում պահպանվում են տարածաշրջանային, ազգային կամ յուրահատուկ էկոհամակարգերը, տեսակները, կենսամիջավայրը և երկրաբանական, երկրամորֆոլոգիական առանձնահատկությունները: Այդ տարածքներում՝ մարդկային գործունեության արդյունքում մեծ են  վնասվելու կամ ոչնչացման  ռիսկերը: