Ձյունն ու անձրևը, մեկ շաբաթից ավելի տևած վատ եղանակը և  Կարծախ գյուղի եկեղեցու տանիքի հսկայական ճեղքերը կրկին բարձրացրել են Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու անմխիթար վիճակի հարցը: Պատերը և սյուները ծածկված են մամուռով, իսկ սրբապատկերները՝ բորբոսով, այստեղ ամեն ինչ ջրի մեջ է:

2012 թվականին եկեղեցին վերանորոգվել էր, բայց իրականացված վերակառուցումը նման իրավիճակ է առաջացրել: Հին ծածկը փոխարինվել էր նորով, ինչը չէր արդարացրել սպասումները և տանիքից սկսել էր ջուր ներհոսել: Անձրևաջրերը ներսում լճանում են՝ առաջացնելով ահավոր խոնավություն:

Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին վերաօծվել է 2012թ. հուլիսի 14-ին: Այն հիմնադրված 19-րդ դարի 30-ական թվականներին: