Այսօր  լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան 99-ամյակը, ծնվել է 1921 թվականին՝  Վրաստանի Գորի քաղաքում: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Էդվարդ Միրզոյանը 1941 թ-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1946–48 թթ-ին կատարելագործվել Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1948 թ-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1965 թ-ից՝ պրոֆեսոր):

Միրզոյանը բազմաթիվ երաժշտական ստեղծագործությունների հեղինակ է:

Միրզոյանը պարգևատրվել է «Կիրիլ և Մեֆոդի» (1971 թ., Բուլղարիա), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (երկուսն էլ՝ 2001 թ.), «Պետրոս Մեծ» (2005 թ., Գերմանիա) շքանշաններով, ՀՀ Մովսես Խորենացու (1998 թ.), ՀՀ ԳԱԱ ոսկե (2006 թ.), Լեոնարդո դա Վինչիի անվան միջազգային (2006 թ.), «Եկատերինա II» (2006 թ., ՌԴ) մեդալներով, արժանացել ՀԽՍՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակի (1988 թ.):

Է.Միրզոյանը մահացել է 2012 թ. հոկտեմբերի 5 –ին Երևանում: