Արևմտյան Հայաստանի Սղերթ նահանգում ավարտվել են վերջին 10 տարվա կարևորագույն հնագիտական աշխատանքների ցանկում ​​տեղ գտած Բաշուր Բլրի փրկարարական պեղումները:

Բաշուր Բլրում, որը հետագայում հայտնվելու էր Ըլըսու ջրամբարի տակ, 2012 թվին  կատարված հնագիտական ​​պեղումների ժամանակ գտնվել էին ենթադրաբար աշխարհի ամենահին ռազմավարական սեղանի խաղին կամ էլ կրթական խաղ-հավաքածուին պատկանող անհետ կորած համարվող խաղաքարերը: Սակայն խաղատախտակը չէր գտնվել:

Սեղանի խաղը պայմանականորեն անվանել են «Խոզեր և շներ», քանի որ հիմնական ֆիգուրները հենց այս կենդանիների պատկերով են: Ըստ ենթադրության՝ սեղանի խաղը գոյություն է ունեցել 5000 տարի առաջ: Խաղային հավաքածուն ներկայացվում է որպես «շախմատի նախահայր»: Վերջին պեղումների արդյունքում ամբողջությամբ  հայտնաբերված խաղաքարերը ուրախացրել են հնագետներին: