Մայիսի 13֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 25 քաղաքացի:

Արցախ Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝  հաստատված դեպքերի թիվը 14 է:

Ընդհանուր թեստավորվել  է 434 քաղաքացի:

Արցախի Շահումյանի շրջանում կիրառվում են մուտք գործելու և ելք կատարելու մի շարք սահմանափակումներ:Այս մասին հայտնում է Արցախում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։