Ռեժիսոր Քազըմ Օզը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Դերսիմ 38» -ը ոչ միայն ֆիզիկական, այլև մշակույթի և լեզվի  ցեղասպանություն է: Օզը մասնավորապես  ասել է. «Վերջին 20-30 տարիներին Դերսիմ 38-ի մասին շատ է խոսվել, որոշակի միջոցներ են ձեռնարկվել գրականության և պատմության հետազոտությունների բնագավառներում, բայց կա մի մեծ անդունդ իրադարձության մասշտաբի և ներկայացված փաստերի միջև: Աշխարհը դեռ շատ բան չգիտի այդ մասին»:

1937 թվականի մայիսի 4-ին Ազգային Ժողովի կողմից ընդունված «Դերսիմի պատժամիջոցների ​​որոշումներ » անունով հրամանի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ սպանվեցին և արտաքսվեցին այլ վայրեր:

Ըստ պաշտոնական տվյալների, 1937-ին սպանվել է 1 737, 1938-ին՝ 6 հազար 868 մարդ, այդ կոտորածներին Դերսիմի ժողովուրդը անվանեց «Թերթելե»:Սակայն, ըստ պատմությունն ուսումնասիրողների և շատ աղբյուրների՝, կոտորածի հետևանքով զոհվել է շուրջ 70 հազար մարդ, այդ թվում ՝ հազարավոր երեխաներ, տարեցներ և կանայք: Աքսորվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ նրանց ընտանիքների աղջիկներին տվեցին զինվորներին:

Որքա՞ն են այն վեպերը, պատմությունները, երաժշտությունը, պոեզիան և կինոն, որոնք ստեղծվել են շուրջ 2 տարի տևած կոտորածից հետո մնացած դառը հիշողությունների հիման վրա և որքանո՞վ են արտացոլում  այդ իրադարձությունները:

Մենք զրուցեցինք սցենարիստ-ռեժիսոր Քազըմ Օզի հետ, ով շատ մրցանակներ է ստացել Դերսիմի կոտորածի  վերաբերյալ նկարահանած կինոնկարների և ֆիլմերի համար:

Դիրեն Քեսեր-Այժմ «Դերսիմի թերթելեի» 83-րդ տարելիցն է, որը մեկնարկել է 1937 թվականի մայիսի 4-ին, և մինչ օրս էլ նրա ազդեցությունը շարունակվում է: Ինչպե՞ս եք դիտարկում այս գործընթացը:

Քազըմ Օզ-Դերսիմ 38-ը ցեղասպանություն է:

Ցեղասպանությունների ազդեցությունը շարունակվում է հարյուրավոր տարիներ: Հասարակության պատմության մեջ ամենամեծ ջարդը դա ցեղասպանություններն են: Ավելին, «Դերսիմ 38» -ը ոչ միայն ֆիզիկական այլև մշակույթի և լեզվի ցեղասպանություն է: Այն թողել է լուրջ ազդեցություն, որը շարունակվում է սերնդեսերունդ: Վախը, զայրույթը, ժխտումը կշարունակվեն սերնդեսերունդ:

—Ժամանակի ընթացքում ոչ մի առերեսում տեղի չի ունեցել: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է դրա պատճառը:

—Առաջին պատճառն այն է, որ Դերսիմի բնակչության մեծամասնությունը այս ցեղասպանությունը չի կարողանում հանել գիտակցական մակարդակ, իսկ երկրորդ պատճառն այն է, որ ցեղասպանության շրջանում պետական ​​մտածողությունը էապես չի փոխվել՝ չնայած անցած տարիներին:

—Արդյո՞ք արվեստը չի կարող լինել առերեսման միջոց:

—Արվեստը, օրենքը կամ գիտությունը, իհարկե, կարող էին լինել առերեսման միջոց, բայց չեղան: Դրա պատճառն այն է, որ այս ընկալումներին էլ է բաժին հասել կառավարությունների կողմից իրականացվող քաղաքականությունից:

Հիմա, ինչպես «ժողովրդավարություն» կամ «խաղաղություն» հասկացություններն են աղտոտվում և հակառակ իմաստով հրամցվում, այնպես էլ  «արվեստը, օրենքը և գիտությունն»  են ստանձնում իրենց դերը: Վերջին հիսուն տարիների ընթացքում աշխարհի պետությունների կողմից իրականացված գործողություններին (այսինքն ՝ պատերազմներին)  նայեք, դուք այնտեղ անպայման կտեսնեք «խաղաղություն», «հաշտություն», «ժողովրդավարություն» հասկացությունները: Նման միջավայրում արվեստի արտադրությունը  ոչ միայն որպես զվարճանքի միջոց է, այլև կարող է քաղաքականության վատ կրկնօրինակ հանդիսանալ կյանքը: Կյանքը լեցուն է նմանատիպ օրինակներով :

—Ինչպե՞ս է արտացոլվում Դերսիմի կոտորածը կինոյում:

—Դերսիմի ցեղասպանությունը արտացոլվում է կինոյում գրեթե զրոյական: Վերջին 20-30 տարիների ընթացքում Դերսիմ 38-ի մասին շատ է խոսվել, և որոշակի միջոցառումներ են ձեռնարկվել գրականության և պատմության հետազոտությունների բնագավառներում, սակայն իրադարձությունների ծավալների և արդյունքում ստացված արտադրանքի միջև հսկայական բաց կա: Աշխարհը դեռ շատ բան չգիտի այդ մասին:

— Դերսիմի 38-ի կոտորածի արտացոլումները ներկայացնում եք մի երգի միջոցով, որը հնչում է ձեր վերջին նկարահանած «Զեռ» ֆիլմում: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի ավելի շատ ֆիլմեր նկարահանվեն Դերսիմում տեղի ունեցածի վերաբերյալ:

—Արվեստի այլ ոլորտների համեմատ կինոն շատ ավելի դժվար և խմբակային աշխատանք է: Կինոն այնպիսի մի կարգապահություն է, որը պարունակում է բազմաթիվ ոլորտներ՝ գրականություն, տնտեսություն, տեխնոլոգիաներ և այլն: Այն առաջ է ընթանում այս ոլորտների զարգացվածության աստիճանին համապատասխան: Ավելի շատ արտադրանքի համար անհրաժեշտ է այս ոլորտների միջև համերաշխությունը: Նաև անհրաժեշտ է դիտորդների մեծ աջակցությունը: Հանդիսատեսը պետք է պահանջի և աջակցի այս թեմաներին անդրադարձող ֆիլմերին:

— Ի՞նչ եք անում կորոնավիրուսի օրերին: Դուք որևէ նոր աշխատանք ունե՞ք:

— Մենք սկսել էինք  «Ձյան փաթիլի կյանքը» ֆիլմի նկարահանումները, որը մնացել է անավարտ` համաճարակի պատճառով: Ես զբաղվում եմ այդ նախագծով: Մյուս կողմից էլ կարդում և դիտում եմ այլ ստեղծագործություններ:

 

Ո՞վ է Քազըմ Օզը:

Սովորել է Յըլդըզ Տեխնիկական համալսարանի քաղաքաշինություն ֆակուլտետում: Ավելի ուշ  Մարմարա համալսարանում սովորել է Կինոյի մագիստրատուրայում: 1992-ին Teatra Jiyana Nu- ում որոշ ժամանակ աշխատել է որպես ռեժիսոր: Ավելի ուշ նա դարձավ «13 և Միջագետք» կինոարտադրության հիմնադիրներից մեկը և երկար տարիներ աշխատեց այնտեղ: Բացի ռեժիսուրայից, նա նաև սցենարիստ է և պրոդյուսեր:

Նկարահանած կինոնկարները ՝Լուսանկար (2001թ.), Հեռու / կանգ առ (2005թ.), Փոթորիկ / Բահոզ (2008թ.) Լինում է չի լինում/ He Bû Tune Bû (2014թ.), Զեռ (2017թ.), Հողը (1999թ.)

Վավերագրական ֆիլմը ՝ Çınara Spi, Son Mevsim: Şavaklar / Demsala Dawî: Şewaxan (2009թ.):