Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Հաֆիկ լիճն ընդգրկվել է հատուկ պահպանվող տարածքների ցանկում:

Լիճն զբաղեցնում է 67 հա տարածք, ամռանը լճի խորությունը 5, իսկ ձմռանը` 3 մետր է, հանդիսանում է որպես տեղաբնակ և գաղթական թռչունների բնական բազմացման  վայր:

 Ձմռան սեզոնին մոտ 4 ամիս լճի մակերեսը պատվում է սառույցով: Իսկ տարվա ցանկացած եղանակին այն իր գեղեցկությամբ գրավում է այցելուների ուշադրությունը: Հատուկ որոշմամբ լճի շրջակայքը կհանրայնացվի, կպահպանվի բնական կազմությունը և կվերածվի զբոսաշրջային վայրի: