Մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։

Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է»,– գրել է նա։

Հիշեցնենք` մարտի 30-ին Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի՝ Նոյեմբերյանին հարակից հատվածում տեղակայված զորամասի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր կատարել: