Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 142-ով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 3860-ի, հայտնում են ԱՆ-ից:

ՀՀ-ում կորոնավիրուսից ապաքինվել է 1572 մարդ, այս պահին բուժվում է 2219-ը:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան մեկ դեպք:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվել է մահվան 49 դեպք, իսկ այլ պատճառներով՝ 21 մահ: