Գոհար Միքայելի Գասպարյան (օրիորդական ազգանունը՝ Խաչատրյան, ծնվել է 1924թվի դեկտեմբերի 14-ին, Կահիրեում, Եգիպտոս: Հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհի:

Գոհար Գասպարյանը ուսանել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում։ 1940 թվականից ելույթներ է ունեցել Կահիրեում։1948 թվականին հայրենադարձվել է։ 1949թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ 1956 թվականից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 1984 թվականից սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր։ 1964 թվականից դասավանդել է Երևանի կոնսվերվատորիայում, 1973 թվականից՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։ 

1984 թվականին ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի: Նրան նաև անվանել են «Հայաստանի սոխակ»: Մահացել է 2007թ. մայիսի 16-ին։