Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանն «Անդրադարձի» եթերում անդրադառնում է 26 տարի առաջ մայիսյան այս օրերին Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ստորագրված զինադադադարի պայմանագրին։

Թե ինչպես էին սահմանում շփման գիծը, ինչ պահանջներ էր փորձում դնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովը։

Ինչպես նաև՝ կարո՞ղ էր արդյոք հայկական կողմը չստորագրել զինադադարի պայմանագրի տակ և շարունակել գնալ առաջ մինչև Բաքու։ Գեներալն ընդհանրացնելով ասում է՝ բանակի խնդիրն է՝ պահել այդ շփման գիծը, վերջ։ Իսկ խոսելով այն մասին, թե հիմա, երբ փլուզվում է նավթային կառուցվածք ունեցող Ադրբեջանի տնտեսությունը, որքանով է հավանական պատերազմի վերսկսումը, զինվորականն ասում է․ «այդ գործոնը երբեք պատերազմ չսկսելու համար երաշխիք չի եղել»։

Ավելին, հիմա Ադրբեջանը կորոնավիրուսի համավարակի պատճառով ստիպված է լինելու կրճատել իր ռազմական բյուջեն, որը նրա մարտունակության վրա կանդրադառնա։ Վաղարշակ Հարությունյանի հարցազրույցում կա անդրադարձ նաև Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի՝ ապրիլյան քննիչ հանձնաժողովին տրված պատասխաններին ու Հոկտեմբերի 27-ի գործի վերսկսումից ակնկալիքներին։ Մանրամասները՝ տեսանյութում։