Արևմտյան Հայաստանի Մուշ նահանգի մի քաղաքացի իր պարտեզում գտել է ոչնչացման վտանգի տակ գտնվող դեղին բծավոր պոչավոր երկկենցաղ՝  սալամանդր:

Հայաթի Յալվարըջը անունով քաղաքացին հայտարարելով, որ ինքը բնության սիրահար է և երկար տարիներ շփվում է բնության հետ, պատմել է հետևյալը.«Մանկությունից ի վեր, իմ հոբբիներից են բնության գրկում զբոսանքները  և որսորդությունը: Պարտեզումս ես հանդիպեցի մի արարածի, որին նախկինում չէի տեսել: Առաջին հերթին մտածեցի, որ դա կարող է մողես լինել, բայց այնքան էլ վստահ չէի: Ես խոսեցի վայրի բնության գիտակ մասնագետի հետ  և կիսվեցի սալամանդրի լուսանկարներով: Նա ինձ ասաց, որ այս կենդանին Հրային կամ բծավոր սալամանդրն է (Salamandra infraimmaculata Mertens, 1948) և նրա սերունդը ոչնչացման սպառնալիքի տակ է:

Ես վերջապես տեղեկացա սալամանդրի մասին, որին նախկինում  չեմ հանդիպել Մուշում: Այնուհետև, որպես հիշողություն, լուսանկարեցի սալամանդրին և բաց թողեցի մայր բնության մեջ, ինչն էլ և պահանջվում էր»: