«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի քանի ահաբեկիչներ դիմել են փախուստի Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Հասեք նահանգում գտնվող բանտում:

NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը։

Ըստ աղբյուրների՝ ԻՊ յոթ ահաբեկիչներ են փախել «ալ-Հոլ» բանտից, որը գնտվում է «Սիրիական դեմոկրատական ուժեր» (SDF) ջոկատների հսկողության ներքո։