«Ֆերզիտ» շինարարական ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանի մտահղացմամբ և ֆինանսավորմամբ ԱՀ Մարտունի քաղաքում կտեղադրվի Գարեգին Նժդեհի կիսանդրին:

Այս  մասին  «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ   զրույցում  ասել   է   Մարտունու  քաղաքապետի  տեղակալ  Էդիկ  Ավանեսյանը:

Նրա  խոսքով՝   կիսանդրին   կտեղադրվի  Գարեգին  Նժդեհ փողոցում: Կիսանդրու   շինաշխատանքները   սկսվել  են   տարվա   սկզբից  և ներկայումս ավարտման   փուլում   են: Հեղինակը քանդակագործ Արմեն Պետրոսյանն է: 

Է.  Ավանեսյանը   տեղեկացրել  է  նաև, որ  բացման   հանդիսավոր  արարողությունը  տեղի  կունենա  սեպտեմբերին: