Հայտարարելով, որ 1919 թվականի մայիսի 19-ի Պոնտոսի հույների նկատմամբ  իրականացրած ցեղասպանությունը «մահաբեր հեղաշրջման» սկիզբն էր, Պոնտոսցի հույները շեշտեցին, որ այս ամսաթիվը նաև նշանակում է ցեղասպանություն քրդերի, ալևիների և այլ ժողովուրդների համար:

1915-ին  Միություն և առաջադիմություն վարչակազմի կողմից իրականացված մեկուկես միլիոն  հայերի և մոտ 300 հազար ասորիների կյանքն արժեցած տեղահանության և ցեղասպանության վերջին օղակը իրականացավ պոնտոսի հույների հանդեպ:

Ըստ հույն պատմաբան Կոնստանտինոս Ֆոտիատիսի, 1914-1921 թվականների ընթացքում՝  Ամասիայում, Սամսունում և Գիրեսունում՝ 134 հազար 78, Նիկսարում ՝ 27 հազար 216, Տրապիզոնում ՝ 38 հազար 434, Թոքաթում ՝ 64 հազար 582, Մաչկայում ՝ 17 հազար 479, Շապինկարահիսարում՝ 21 հազար 448 հույն, ներառյալ՝ բնակիչների փոխանակման ճանապարհով  50 հազար մարդ, ընդհանուր առմամբ 353 հազար պոնտոսցի ցեղասպանության ենթարկվեց:

Կրկին, ըստ Ֆոտիադիսի և Պոնտոսի հույների՝ 1914 թվին սկսված գործընթացի մահացու հեղաշրջումը տեղի ունեցավ 1919 թվականի մայիսի 19-ին: Այն փաստը, որ Մուստաֆա Քեմալը, ով այս օրը ժամանել էր Սամսուն առաջին հերթին հանդիպեց Սաքալլը Նուրեթին փաշային և Թոփալ Օսմանին, որոնց համար առաջին պլանում էր հույն ժողովրդի դեմ հարձակումները, հաստատում է այս պնդումը:

Պոնտոսցիները  խոսել են մայիսի 19-ի մասին, որը նրանք համարում են որպես ցեղասպանության տարելից:

 

ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲԸ

 Ծնունդով Տրապիզոնի Մաչկա գավառից գրող Թամեր Չիլինգիրն ընդգծեց, որ Պոնտոսի հույների դեմ իրականացված ցեղասպանությունը, որքան էլ որ  կապ չուներ ասորիների և հայերի դեմ իրականացված ցեղասպանության հետ, այնուամենայնիվ կապ ունի Թրակիայի և Փոքր Ասիայի հույների դեմ իրականացված ցեղասպանության հետ:

Չիլինգիրը, ով 1919 թվականի մայիսի 19-ը որակեց որպես տվյալ նախագծի «վերջին փուլ», ասաց, որ Պոնտոսում մինչև այս թվականը սպանվել է ավելի քան 150 հազար մարդ:

Չիլինգիրը հայտնեց հետևյալը, որ մայիսի 19-ը պաշտոնապես հայտարավում է որպես «իմպերիալիզմի դեմ ազատագրման պատերազմի սկիզբ», սակայն «ազգային պայքար» որպես այդպիսին, գոյություն չունի: Իմպերիալիստական ​​պայքարի պատերազմում պարտվածը Օսմանյան կայսրությունից մնացած հողերում իշխանության համար պայքարն է, որը որպես ժամանակակից, արևմտյան, բայց մահմեդական կապիտալիստական ​​պետություն փորձում է գոյատևել»:

 

Կոտորածների պատմությունը

 «Հարյուրամյա հանրապետության պատմությունը նաև ճնշումների, դաժանությունների և կոտորածների պատմությունն է», —  ասող  Չիլինգիրը, նշեց նաև, որ «արյունոտ պատմության» սկիզբ հանդիսացող մայիսի 19-ը, ոչ միայն հույների դեմ իրագործված ցեղասպանություն էր և ավելացրեց, որ դա նույն իմաստն ունի ալևիների, քրդերի և լազերի համար, որոնք 100 տարի շարունակ ենթարկվել են հետապնդումների և կոտորածների:

 

ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՌԵՐԵՍՎԻ ԻՐ ԽՂՃԻ ՀԵՏ

 Հիշեցնելով, որ Հունաստանում և Եվրոպայում պոնտական հույների կողմից հիմնադրված ֆեդերացիաները իրականացնում են ցեղասպանությանը վերաբերող գործողություններ, Չիլինգիրն ասաց. «Այս գործողությունները, որոնք ներառում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են գիտաժողովները, վավերագրական ֆիլմերը, գրքերի հրատարակությունները և տարբեր լեզուներով թարգմանվելը, ստեղծում են զգայունություն: Բայց, իհարկե, այդքանը բավարար չէ: Ի վերջո, այս ֆեդերացիաները սփյուռքում հույների սերունդներն են, այսինքն ՝ այն հույների, որոնք աքսորվել են 100 տարի առաջ: Որպեսզի փաստի ուսումնասիրությունն առավել արդյունավետ լինի այս թեմայի շուրջ, այն պետք է արվի այսօրվա Պոնտոսի աշխարհագրությունում: Մյուս կողմից էլ, հատկապես ընդդիմադիր խմբերի և իհարկե քրդերի՝ այս հարցի վերաբերյալ ձայն բարձրացնելը, կարագացնի այդ գործընթացը »:

 

«ՄԱՀԱՑՈՒ» ՀԱՐՁԱԿՈՒՄ.ՄԱՅԻՍԻ 19 

 Սամսունի Բաֆրա գավառից խաղաղության ակտիվիստ Յաննիս Վասիլիս Յայլալըն շեշտեց, որ իր պես ավագները ծնվել են Պոնտոսում և ՝՝յոթ պորտով՝՝ հույն են : Նա հայտարարեց, որ իր ընտանիքը վախից և հույն  ինքնությունը տարածաշրջանում որպես հայհոյանք հնչելու մտավախությունից ելնելով, նրանք թաքցնում են իրենց հունական ինքնությունը և հեռու մնում նրանից:

Հայտարարելով, որ ոչ մահմեդական ժողովուրդների նկատմամբ ցեղասպանությունը տեղի է ունեցել երեք փուլով, Յայլալըն ասաց, որ առաջին երկու փուլերը եղել են օսմանյան շրջանում՝ Աբդուլհամիդ  Երկրորդի  և Միություն և Առաջադիմություն կուսակցության օրոք:

Ըստ նրա՝ «Մահացու» հարձակումն սկսվեց այն ժամանակ, երբ Մուստաֆա Քեմալը և իր ընկերները գնացին Սամսուն 1919 թվականի մայիսի 19-ին: Հայտարարելով, որ Մուստաֆա Քեմալը և իր ընկերները մոբիլիզացրել են  բոլոր հնարավորությունները Պոնտոսի հույների դեմ ցեղասպանությունն ավարտին հասցնելու  համար, Յայլալըն ասաց.«Այսպիսով, ավարտվեց ոչ մահմեդական ժողովուրդների ոչնչացումը, որը տեղի ունեցավ երեք փուլով՝ ներառյալ Պոնտոսի հույները: Այդ իսկ պատճառով 1919 թվականի մայիսի 19-ը պետք է ներկայացվի որպես ցեղասպանության հիշատակի օր »:

 

 Ժողովուրդների պայքարը թափ հավաքեց

Հայտարարելով, որ  քրդական պայքարի բերած թափից ոգեշնչված ժողովուրդները վերականգնման գործընթացի մեջ են մտել, Յայլալըն ասաց, որ  սևծովյան տարածաշրջանում գտնվող Համշեն, Լազ և վրացի ժողովուրդների հետևից իրենք էլ փորձում են ոտքի կանգնել:

Հիշեցնելով, որ 2016-ին Անկարայում կազմակերպված ցեղասպանության կոնֆերանսը, նա ասաց. «Մենք տվեցինք այն ուղերձը, որ Պոնտոսը և Պոնտոսի հույները ցեղասպանությունից մեկ դար անց դեռ գտնվում են այստեղ՝ այդ կենտրոնում: Ուղորձը ուշադրություն հրավիրեց այս երեք հատվածների վրա: Առաջինը չխուսափեց Պոնտոսի հույն երիտասարդության , երկրորդը՝ ձախակողմյան, սոցիալիստական, ընդդիմադիր ուժերի և իհարկե պետության ուշադրությունից: «Կարող եմ ասել, որ առաջին երկու հատվածներից մենք շատ դրական արձագանքներ ստացանք: Սկսվեցին շատ հետաքննություններ մեր դեմ, հատկապես պետությանկողմից: Իմ ձերբակալության համար պատճառ հանդիսացած դատերից մեկն էլ այն էր,որ ես կատարել եմ գրառումներ՝ Պոնտոսի ցեղասպանության հետ կապված»:

 

«ՄԵՆՔ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ»

 Յայլալըն, ասելով. «Մենք մեկ դար անց կարծես նոր վերածնունդ էինք ապրում», ընդգծեց, որ այս ժամանակահատվածից հետո Պոնտոսի ցեղասպանության մասին շատ գրքեր են գրվել կամ թարգմանվել թուրքերեն: Յայլալըն հավելեց, որ գիտաժողովներ են անցկացվել եվրոպական շատ երկրներում, հատկապես Հունաստանում, և ավելացրեց.  «Իհարկե, սա միայն սկիզբն է, իհարկե մյուս ազգերի նման  Թուրքիայում և Պոնտոսում մենք չունենք ինստիտուցիոնալ և հիմնարար կազմակերպություններ, բայց այս աշխատանքը ապագայում կհանգեցնի դրան: Մեր պայքարի միջոցով մեր ազգը դուրս կգա ժողովուրդների բերանից որպես «հայհոյանք»  և կվերադառնա այն կարգախոսներին, որոնցում մեր մեր լեզվով կգոռանք եղբայրություն»:

 

Առերեսման հանդեպ վախ կա

 Նշելով, որ Թուրքիայում ընդդիմությունը դեռևս խնդիրներ ունի Պոնտոսի հույների ցեղասպանության առերեսման հետ, Յայլալըն ավելացրեց. «Մի բան ես պետք է հստակ նշեմ, քանի որ դա իմ պարտքն է քուրդ ժողովրդի հանդեպ: Անցյալ մայիսի 19-ին Ազգերի Ժողովրդավարություն կուսակցության ներկայացուցիչ Փերվին Բուլդանի՝ ժամանակակից երիտասարդ օսմանցիների, Իթթիհաթականների և քեմալականների մասնակցությամբ տեղի ունեցած Սամսունի ելույթների վերաբերյալ հնչեցրած «մենք էլ պետք է այնտեղ լինեինք» արտահայտությունը մեզ՝ Պոնտոսի հույներիս շատ տխրեցրեց:

Ասելով, որ «Մայիսի 19-ը կա՛մ պետք է նշել որպես տոն, կա՛մ որպես հիշատակման օր», Յայլալըն այսպես շարունակեց. «Այսպիսով, դուք կամ կողք կողքի եղեք ուրացողների, ջարդարարների, ցեղասպանների հետ, կամ էլ կողք կողքի եղեք ցեղասպանության ենթարկված ազգերի հետ: Քուրդ ժողովուրդը և նրա պայքարը ինձ տվեցին մարդկայնություն: Այնպես որ, ես չեմ կարող այլ կերպ մտածել և այլ կերպ խոսել: Մեր պատմությունն այնքան թափանցիկ է, որ մենք սկսել ենք արժեքավոր աշխատանքներ տանել պաշտոնական գաղափարախոսության նյութերից դուրս: Խնդրում եմ, եկեք կարդանք այդ ցավալի փորձառությունները և կիսվենք այդ փորձառություններով մարդկանց հետ, որպեսզի այլևս չապրենք նման իրավիճակներ»:

 

ՄԱ/Թոլգա Գյունեյ

http://mezopotamyaajansi22.com/