Այսօր արևմտահայ բանաստեղծ Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է։ Դուրյանը (Զըմպայան) Պետրոս Աբրահամի ծնվել է 1851–ի մայիսի 20–ին՝ Կ. Պոլիսում։

Նա 1867–ին ավարտել է Սկյուտարի ճեմարանը։ Եղել է դեղագործի աշակերտ, գրագիր, տնային ուսուցիչ, դերասան։ Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարախոսությամբ, կատարել թարգմանություններ (Վիկտոր Հյուգո, «Թագավորը զվարճանում է», Շեքսպիր, «Մակբեթ» և այլն)։

Նա 19-րդ դարի հայ առաջին գրողն է, որ պատմական անցյալը պատկերելիս արտահայտել է ժողովրդի բողոքն ու ատելությունը թագավորների ու նախարարների հանդեպ։

Հրաժարվելով պատմա–հայրենասիրական ողբերգության թեմայից՝ 1871-ին գրել է «Թատրոն կամ Թշվառներ» դրաման։ Հասարակական կյանքում տեսնելով աղքատացում ու թշվառություն՝ ցույց է տվել դրանց բարոյական–հոգեկան ծանր հետևանքները։

1871–ին սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի աոաջին նշանները: Սկզբում նա ուշադրություն չի դարձնում և շարունակում է ստեղծագործել: Նրա լավագույն երգերի մեծ մասը ստեղծվել է հենց նույն թվականի ընթացքում: «Բանաստեղծ մը մահվանն չը սոսկար,- գրել է նա այդ օրերին,- այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային և ես միայն մահկանացու»:

Բայց որքան էլ բանաստեղծը չսարսափեր մահից, նույն տարվա վերջին արդեն գամված էր անկողնուն: Իսկ հաջորդ 1872–ին հունվարի 21-ի գիշերը բանաստեղծը մահանում է Կ. Պոլսում։

Նրա մահից հետո լույս է տեսնում նրա առաջին գիրքը։ Այս խոսքերը Դուրյանն ասել է մահից մեկ օր առաջ։

<Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս։>

Նա խորը հետք է թողել հայ բանաստեղծության վրա։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են տասնյակ լեզուներով։