Եթե ​​սիրում եք ճանապարհորդել, եթե անընդհատ փնտրում եք մոլորակի ամենագեղեցիկ վայրերը, ոգեշնչվում բնության գեղեցկությամբ և ուժով, հիանում եք 1000-ից ավել տարեկան տաճարներով և շինություններով, ապա Հայաստանը սպասում է ձեզ: Բարձրաբերձ լեռներն ու ժայռերը, դարավոր եկեղեցիներն ու տաճարները, գյուղերը, գլխապտույտ առաջացնող տեսարանները, եզակի մշակույթը, պատմությունը և երաժշտությունը, այս ամենը Հայաստանում առատ է: Այս տեսանյութը դրա ապացույցն է: Հաջորդ տեսանյութն էլ շուտով պատրաստ կլինի: