Արևմտյան Հայաստանի Մերսին նահանգի Տավրոս լեռան ստորոտին գտնվող քարանձավում  հայտնաբերվել են ձեռքի հետքեր։ Դրանք   հայտնաբերվել էին պատահական ճանապարհորդի կողմից և լույս են սփռում նեոլիթյան ժամանակաշրջանի պատմության վրա:

Քաղաքացին անմիջապես լուսանկարել էր որմնանկարները:

Ահազանգի հետքերով փորձագետները մեկնել են  տարածք և սկսել հայտնաբերման և ուսումնասիրության աշխատանքները։

5 տարվա ուսումնասիրության ընթացքում, 60 մ խորության վրա 7 քարանձավներում արձանագրվել են նեոլիթյան ժամանակաշրջանի՝ թվով 60 ձեռնահետքեր:

Փորձագետներն ասում են․«Մենք գնահատում ենք, որ այս  վայրը 5000-ից 11000 տարի ընդգրկող նեոլիթյան ժամանակաշրջանին է պատկանում»:

Հնագետները ցանկանում են պաշտպանել այս ձեռնահետքերը և տարածքը վերածել ազգային պարկի: