Արևմտյան Հայաստանի Կարին նահանգում գտնվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում թեկնածու առաջադրված Թորթում ջրվեժում շարունակվում են  զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքները:

Բացի Արևմտյան Հայաստանի ամենամեծ ջրվեժը լինելուց, նաև աշխարհի ամենաբարձր ջրվեժներից մեկը հանդիսացող Թորթում ջրվեժը թափվում է 48 մ բարձրությունից և ունի 21 մետր լայնություն:   Կարինի նահանգապետարանը պատրաստել է նախագիծ, որն էլ ավելի ճանաչելի կդարձնի այս տեսարժան վայրը: 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարեկարգել ջրվեժի տարածքի աստիճանները, տեղադրել դիոդային լուսավորություն և կառուցել առաջին կարգի սրճարաններ և ռեստորաններ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար կառուցել տարածք՝  ջրվեժը տեսնելու համար:

Նպատակադրված է այս նախագծի շնորհիվ ներգրավել առնվազն 500 հազար զբոսաշրջիկ և ապահովել 500-ից 1000 մարդու աշխատատեղ: