Հալեպում շարունակում են վերականգնել ենթակառուցվածքները. ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ ՝ քաղաքային խորհուրդը կազմակերպել է Ալ-Համդանիայի և Ալ-Ռամուսեհի տարածքները իրար կապող մայրուղու ասֆալտապատումը, 35 կմ երկարությամբ:
Ըստ քաղաքային խորհրդի անդամ Ասի այ Շեյքի սա ճանապարհաշինական 3-րդ ավարտված ծրագիրն է։
Հիշեցնենք, որ Հալեպը վերականգնելու լայնածավալ նախագիծը մեկնարկել է 2016-ին քաղաքի մեծ մասի ազատագրումից անմիջապես հետո:2020 թվականին այս աշխատանքերը ավելի լայն թափ են ստացել չնայած համավարակին և տնտեսական դժվարություններին։
Սիրիայի կառավարությունը ՝ նախագահ Բաշար ալ-Ասադի գլխավորությամբ, շարունակում է վերակառուցել քաղաքի պատմական շենքեր, ինչպիսիք են Հալեպի հին ծածկված շուկաները, միջնաբերդը և Հին քաղաքը:
Քաղաքի պատմական վայրերին ահաբեկիչները հասցրել էին ահռելի վնասներ։
Բաշար Ասադը ջանքեր է գործադրում քաղաքը վերակառուցելու և առաջին հերթին ցույց տալու Սիրիայի ժողովրդին, որ կյանքը բարելավվում է և ամբողջ աշխարհին հայտարարելու, որ Սիրիան վերադառնում է բնական և խաղաղ կյանքին ։