Կիր. Սպտ 27th, 2020

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Գալով 1939 թվական, Հիտլերը, քաջալերվելով հայերի դեմ իրագործված ցեղասպանության հանդեպ լռությունից և աղետի մոռացվածածությունից, գեներալներին ուղղեց հետևյալ հարցը. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:

Նիջե Յըլդըզը արտացոլում է լռության այս ժամանակները: Նա կոչ է անում պատմությանը՝  Հարություն Մարդիգյանի և նրա 24 հայ ընկերների պատմության միջոցով, որոնք պատասխանատու են Ֆրանսիայում հականացիստական դիմադրության կազմակերպման համար, վկայություն անելու:

 

Նիջե Յըլդըզ

 

1941 թ.-ի դեկտեմբերի 7-ին նացիստական ​​գեներալ Հայնրիխ Հիմլերը իր հրամանատարության տակ գտնվող  Գեստապոյին հանձնարարեց հետևյալ գաղտնի հրահանգը. «Մեր Ֆյուրերը կարծում է, որ Գերմանիայի անվտանգության դեմ հանդես եկողների համար նախատեսված բանտերն ու աշխատանքային ճամբարներները նրանց կատարած հանցանքի հանդեպ թուլության նշաններ են: Մեր Ֆյուրերի ցանկությամբ՝յուրաքանչյուրը, ով սպառնում է Գերմանիայի անվտանգությանը, կպատժվի խստագույն և տևական ​​պատիժով՝ հատկապես օկուպացված տարածքներում: Միայն թե, գերեվարվածների սպանության կամ ճակատագրի մասին առանց որևէ մեկի, հատկապես նրա ընտանիքի և հարազատների իմացության, նրանց պետք է շտապ ուղարկել Գերմանիա»:

Նացիստական ​​գեներալ Վիլհելմ Քեյթելը հետագայում ընդլայնելով հրամանը, արագորեն սկսեց իր գործողությունը Ռայխստագի թշնամիների դեմ՝ ՚՚Գիշեր և մշուշ՚՚ անվան տակ: Ըստ այդ պլանի, հակառակորդները կհանձնվեն «գիշերային» լռության մեջ, այնուհետև «մշուշի» վերածվելով, կկորչեն: Դրանցից ոչ մի հետք և վկայություն չի մնա: 

՚՚Գիշեր և մշուշ՚՚ գործողությունների շրջանակներում ավելի քան յոթ հազար մարդ, հիմնականում Ֆրանսիայից, ձերբակալվում և կալանավորվում է: Պատերազմի ավարտից հետո նույնիսկ, հազարավոր մարդկանց ճակատագիրն այդպես էլ չլուսաբանվեց:

Նացիստական ​​ուժերի այս գործողությունների շրջանակում  ձերբակալվածների և կալանավորվածների թվում էին նաև հայազգի Հարություն Մարդիգյանը և 24 հայ ընկերները: Հարություն Մարդիգյանը  Մարսելում մի գործարանի աշխատող էր, ով Կոմունիստական ​​կուսակցության շարքերում իրականացնում էր իր քաղաքական գործունեությունը և պատասխանատու էր նացիստների դեմ դիմադրություն կազմակերպելու գործում:

Մինչդեռ, ընդամենը քառորդ դար առաջ հայ ժողովուրդը, որին պատկանում էին Հարություն Մարդիգյանը և իր ընկերները, իրենց ծննդավայրում աշխարհի առաջին անմարդկային  ցեղասպանության զոհն էին դարձել, որը ղեկավարվել էր այդ երկրի «Միություն և առաջընթաց» կուսակցության հրամանով, այն հրամանով, որը հիշեցնում է  նացիստների ՚՚Գիշեր և մշուշ՚՚ օպերացիայի ցուցումները:

1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Ստամբուլի ոստիկանության բաժինը անձամբ ՆԳ նախարար Թալաթ փաշայի հրամանով ձերբակալել է հարյուրավոր մարդկանց, որոնց անունները նախօրոք որոշվել էին: Բոլոր ձերբակալվածները պատկանում էին հայ ազգին: Այս ձերբակալված մարդիկ հաջորդ օրը   նստեցվում են գնացքներ Հայդերփաշա կայարանից և աքսորվում են Չանկըրըի և Այասի բանտեր: Այս աքսորյալներից շատերը հետո վայրենաբար սպանվում են: Անմիջապես ակնհայտ էր, որ այդ մարդիկ,ովքեր տարբեր մասնագիտությունների տեր էին, ներառյալ պրոֆեսորներ, համալսարանական դասախոսներ, ուսուցիչներ, բժիշկներ, իրավաբաններ, բանաստեղծներ, գրողներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, մանրակրկիտ  են ընդգրկվել ձերբակալվողների ցանկում: Այս անունները, որոնք ուղարկվել էին աքսոր, իսկ այնուհետև՝ մահվան, հայ համայնքի բոլոր առաջավոր մտավորականներն ու համայնքի ամենահին առաջնորդներն էին:

Առանց առաջնորդի և ավտորիտար կենտրոնից զրկված թիրախային խումբն այժմ կարող էր վերածվել մի անհատների շարք ներկայացնող կատեգորիայի, որը կարող է ուղղակիորեն ղեկավարվել և սակավանալ:

Հայ ժողովուրդը հենց այդպիսի շղթայական պահի սկզբում էր:

Թալաթ փաշան,  «արմատապես ազատվելը» ապահովելու համար Հալեպի նահանգապետին իր ուղարկած հեռագրում տվեց հետևյալ հրամանը. «Կառավարության … Թուրքիայում ապրող բոլոր նշված անձանց ամբողջությամբ ոչնչացնելու վերաբերյալ կայացրած որոշմանը վաղօրոք  տեղեկացվել եք… Որքան էլ որ ողբերգական լինեն ձեռնարկվելիք միջոցները, դրանց (աքսորալների) գոյը պետք է վերացվի, և տարիքն ու սեռը չպետք է հաշվի առնվեն, և խղճին չպետք է հաշիվ տալ»:

Այն առաջին օրերին, երբ հայ ժողովրդին տարել էին մահվան ճանապարհներ, և մշակվել էին կոտորածի պլանները, Ստամբուլում Ամերիկայի դեսպան Անրի Մորգենթաուն այսպես էր նկարագրում տեղի ունեցածը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ ուղարկած իր հեռագրում.«Լուրերը, որոնք գալիս են շատ լայն տարածքից, ցույց են տալիս Հայ խաղաղ բնակչությանը պարբերաբար տեղահանելու համակարգված փորձ: Կայսրության մի ծայրից մյուսը կամայական կալանավորումները, սարսափելի տանջանքները և համընդհանուր տեղահանությունները ուղեկցվում են համատարած բռնաբարություններով, թալանով և սպանություններով: Հարցը տանում է դեպի կոտորած, որը ոչնչացնում և աղետ է բերում հայությանը: Այս իրադարձությունները ոչ թե ժողովրդի կամ ֆանատիկների գործն են, այլ տեղի են ունենում ամբողջովին կամայական և ռազմական հրամանների ներքո, հիմնականում այն ​​մարզերում, որտեղ, հավանաբար, չկա մեկ ռազմական գործողություն, և կառավարվում են Ստամբուլից»:

Գրող Ուինսթոն Չերչիլը ՝ առաջին մարդը, ով հայ ժողովրդի կրածները որակեց որպես ցեղասպանություն, այսպես գրեց. «Հարյուր հազարավոր հայեր սպանվեցին ՝ առանց հաշվի առնելու՝ տղամարդիկ են կանայք, թե երեխաներ. Բնակավայրերը դատարկվել են ծրագրված ցեղասպանության  գործողությամբ՝ առանց որևէ մարդկային փոխհատուցման: Փոքր Ասիայից հայերի մաքրումը գրեթե ավարտվել է այնքանով, որքանով կարող էր իրականացնել նման չափի գործողությունը … Կասկած չկա, որ այդ հանցագործությունը ծրագրվել և իրականացվել է քաղաքական նկատառումներից ելնելով»:

 

Իրականում երիտասարդ Հարություն Մարդիգյանը շատ վստահ էր մի բանում, որ այնպիսի քրիստոնեա պետություն, ինչպիսին է Գերմանիան է, երբեք թույլ չի տա իր դաշնակից թուրքերին, որպեսզի նրանք ոչնչացնեն հայերին՝ սեփական  երկրի ժողովրդին: Հակառակ Հարություն Մարդիգյանի և նրա ընկերներ կարծիքին, թուրքերի դաշնակից գերմանացիները  բավականին անտարբեր մնացին հայ ժողովրդի կոտորածի հանդեպ:

Լրագրող Ռոբերտ Ֆիսկը հետևյալ տեղեկություններն է տալիս  հայ ժողովրդի կոտորածների ժամանակ օսմանյան հողերում պաշտոն ստանձնած գերմանացի սպաների և չինովնիկների դիրքորոշման վերաբերյալ, ովքեր հետագայում նացիստական ​​Գերմանիայում պետք է զբաղեցնեին որոշակի պաշտոններ:

«Ֆրանց ֆոն Պապենը, ով 1914-18թթ. եղել է Թուրքիական չորրորդ կորպուսի գլխավոր հրամանատարը,1933 թ. ստանձնելու էր  Վարչապետ Հիտլերի տեղակալի պաշտոնը: Իսկ ​​Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լինելու էր Թուրքիայում երրորդ Ռայխի դեսպանը: Մեկ այլ գերմանացի՝ բրիգադային գեներալ Հանս ֆոն Սեեքթը, որը տեղյակ էր հայերի դեմ իրագործված ցեղասպանության նուրբ մանրամասներին, 1917-ին եղել է Օսմանյան Գլխավոր շտաբի պետը: Նա էլ 1920-ականներին դառնալու էր Վերմախտի հիմնադիրներց մեկը»:

Ռոբերտ Ֆիսկը այդ անուններից անդին, ուշադրություն է հրավիրելով մեկ այլ անվան վրա: Շեուբներ Ռիխտերը ՝ Հիտլերի ամենամոտ խորհրդականը, ապագայում կլինի նացիստական ​​ուժերի ամենաազդեցիկ ուսուցիչը: Նրա մասին գրում է հետևյալը.«Նա այդ շրջանում եղել է Կարին-Էրզրումում գերմանական հյուպատոսության վստահված անձը, ականատես է եղել Բիթլիսի շրջանում հայերի դեմ իրականացված ջարդերին և երկար զեկույց պատրաստել գերմանական կանցլերի համար: Նա նկարագրում էր, թե ինչ մեթոդներով են թուրքերը քողարկում ցեղասպանության իրենց ծրագրերը, պատմում էր հայերին տրորելու համար օգտագործվող միջոցները, հանցավոր խմբավորումներին՝ որպես գործիք օգտագործելը, և նույնիսկ հայերին վկայակոչում էր որպես խորամանկ գործարարներ և «Արևելքի հրեաներ» բառերով»:

Այս անունները, որոնք իրենց  վկայությամբ օսմանյան հողերում անցել էին ցեղասպանության պրակտիկան, հայտնաբերել էին կատարյալ բացը՝ տեղի ունեցածների վերաբերյալ:

Ոչ ոք ոչինչ չէր ձեռնարկում այդ կոտորածների դեմ, որոնք տեղի էին ունենում նրանց աչքերի առաջ, և որի մասին գիտեր աշխարհը: Ոչ մեկի համար հոգ չէր, թե ինչ է պատահում հայ ժողովրդի հետ:

Հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող անապատներում միլիոնավոր հայերի՝ ստիպողաբար մահվան ճամփեքով անցնելուն, սով ու ծարավ զգալուն, բռնաբարվելուն, ժայռերից նետվելուն, ամենուրեք բաց թիրախ դառնալով սպանվելուն ամբողջ աշխարհը դիտեց՝ որպես բաց հանդիսատես:

Գալով 1939 թվականը, քաջալերվելով, որ հայ ժողովրդի հանդեպ տեղի ունեցած աղետը ամբողջովին մոռացված է, Հիտլերը գեներալներին հարցրեց. «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:

Կկարողանա՞ր Հարություն Մարդիգյանը գրել իր «Թուրքական դժոխքից մինչև նացիստական ​​դժոխք»գիրքը …

 

Օգտագործված աղբյուրներ

 

Հովսեփ Հայրենի. «Վերին Եփրատի հայերը. 1915 թվականը և Դերսիմը», Բելգե հրատարակչություն

Զիգմունթ Բաուման, «Մոդեռնիզմ և Հոլոքոստ», թարգմանություն՝ Սյուհա Սերթաբիբօղլուի, Ալֆա հրատարակչություն

Ռոբերտ Ֆիսկ, «Քաղաքակրթության մեծ պատերազմը», թարգմանություն ՝ Մուրադ Ույուրքուլակի, Իթաքի հրատարակչություն