Հայոց ազգային-ազատագրական պայքարի հառաջապահ սերմնացանը

Ուղիղ 169 տարի առաջ, հոկտեմբերի 21-ին ծնվել է հայ ազգային-ազատագրական պայքարիտեսագաղափարական հիմնասյուներից Մկրտիչ Փորթուգալյանը: Մարդ, ով իրազատախոհական գաղափարներով ու անսակարկ անձնվիրությամբ ամբողջ գիտակցականկյանքը նվիրաբերեց հայ ժողովրդի երկարդարյա բռնատիրությունից շղթայազերծմանգործին` արժանանալով հայկական հեղափոխության առաջապահ դրոշակրի բարձրպատվին: Մարդ, ում կյանքի բոլոր տարիները դարձան մաքառման ու նվիրումի, նորսերնդին նորովի ու ազատագրական ոգով դաստիարակելու եւ հեղափոխական սերունդկոփելու առաքելությունը:

Մկրտիչ Ռափայելի Փորթուգալյանը ծնվել է Կ. Պոլսում 1848-ի հոկտեմբերի 21-ին:Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսում, այնուհետեւ իր ողջ կյանքում զբաղվելինքնակրթությամբ: Դեռ երիտասարդ տարիներից աչքի էր ընկնում իր ըմբոստ եւազատատենչ բնավորությամբ եւ անմասն չէր մնում ժամանակի առաջադիմականշարժումներից, ինչը չէր կարոդ վրիպել թուրքական իշխանությունների ամենատես աչքից:

Տարբեր կեղծանուններով զանազան պարբերականներում տպագրվածթղթակցություններում, այնուհետեւ «Մասիս»-ի իր գրած խմբագրականներումՓորթուգալյանը մերկացնում ու դատապարտում էր թուրքական իշխանություններիհարստահարությունները կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների եւ, հատկապես,հայերի նկատմամբ, կոչ անում ողջ հայ մտավորականությանը ջանք ու եռանդ եւ նյութականմիջոցներ չխնայել Արեւմտյան Հայաստանում լուսավորություն տարածելու համար: Նաժամանակի պոլսահայ առաջադեմ մտավորականների հետ հիմնեց Արեւմտյան Հայաստանիբոլոր գավառներում ու գաղթօջախներում ուսմնական գործը կարգավորելուն կոչված«Արարատյան ընկերություն հայոցը»: 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի եւ Բեռլինիվեհաժողովի հուզումնալից օրերին Փորթուգալյանը շրջեց Հայաստանի եւ Անդրկովկասիհայաշատ քաղաքներում, «Հրանտ» կեղծանունով նյութեր տպագրեց «Մշակ», «Մասիս» եւայլ պարբերականներում ու ամբողջ հայ ժողովրդին կոչ արեց թուրքական բռնապետությանդեմ դուրս գալ զինված պայքարի:

Փորթուգալյանի խորհրդով եւ անմիջական մասնակցությամբ Վանում ստեղծվեց «Սեւ Խաչ»ազատագրական կազմակերպությունը: Արեւմտահայաստանի շատ գավառներում եւ,հատկապես Վանում հիմնեց վարժարաններ եւ միություններ, որոնք դարձան ազգայինգիտակցության զարթոնքի հնոցներ: Այս առումով առանձնապես կարեւորվում ենՎարժապետանոցն ու հատկապես 1881-ին Վանում հիմնած Հայկազյան Կենտրոնականվարժարանը, որի դարբնոցում կոփվեց մի սերունդ, ով իր ուսերին կրեց հայ իրականությանմեջ առաջին քաղաքական կուսակցությունն ստեղծողի եւ հետագա տարիներին հայրենիքիզոհասեղանին մատաղվելու դժվարին ու պատվավոր առաքելությունը:

1884-ին Մ. Փորթուգալյանը Կենտրոնականի 12 շրջանավարտների հետ հիմնադրում են«Գործակցական Միությունը», որը փաստորեն հանդիսացավ ապագա Արմենականկուսակցության կազմակերպական կորիզը: Թուրքական իշխանությունները չներելով նրահեղափոխական այդ գործունեությունը` Փորթուգալյանին աքսորեցին Կ. Պոլիս: Խուսափելովմոտալուտ ձերբակալությունիցՙ 1885-ի կեսերին Փորթուգալյանը ծածուկ հեռացավԹուրքիայից եւ հաստատվեց Ֆրանսիայի Մարսել քաղաքում ու ձեռնամուխ եղավ«Արմենիա» թերթի հրատարակությանը: Թերթ, որը հայ քաղաքական լրագրությանառաջնեկներից էր ու զգալի դեր խաղաց մեր ժողովրդի մեջ ազատասիրական ձգտումներսերմանելու գործում` դառնալով յուրահատուկ դարբնոց, որի քուրայից դուրս թռած կայծերիազդեցության ներքո շուտով Վանում ծնվեց ու հասակ առավ Արմենական կուսակցությունը:Թերթ, որը դարձավ խոսափողը ազատական գաղափարների եւ հայելին` արդարությանսպասող հարստահարյալ արեւմտահայության վիճակին:

Փորթուգալյանը վախճանվեց 1921թ. Մարսելում «Արմենիայի» գրաշարական սեղանի առջեւ,ծայրահեղ աղքատության մեջ, մինչեւ վերջին շունչը ծառայելով հայ ժողովրդիազատագրության վեհ գաղափարին: Անշահախնդիր եւ անձնուրաց ծառայության տիպարգործիչը որեւէ խոչընդոտի առջեւ երբեք չընկրկեց, երբ հարցը վերաբերում էր իր ժողովրդի եւհայրենիքի գերագույն շահերին:

XIX դարի վերջին, դար, որի քաղաքական բարոյականությունը Գ. Արծրունու պատկերավորարտահայտությամբ սահմանվում էր. «Ես ապստամբում եմ, ուրեմն ես կամ», հայժողովուրդը սթափվելով դարավոր ընդարմացումիցՙ ոտքի ելավ ազգային-ազատագրականպայքարի: Դարավերջին հայ ժողովրդի քաղաքական կացությունը, ազգային պայքարինպատակն ու ազատագրական ծրագրերը համանմանություն ունեին Եվրոպայի մի շարքժողովուրդների նույնատեսակ պայքարի հետ: Այն նոր ազգայնականության դրսեւորումն էր,որը մարմնավորում էր անձի ազատության ու քաղաքական իրավունքների բուռնցանկությունը: Շարժում, որն հայրենասեր անհատների ոգեշնչված եւ ոգեշնչող արձագանքնէր: Այն անհատների, որոնց պատգամների եւ գործունեության շնորհիվ հայ ժողովուրդըզարթոնք ապրեց եւ ձգտում էր այդ իդեալներից հասարակական իրողություն ստեղծել:

Ռոմանտիկայի շրջանն այլեւս անցած էր, եւ ազգային-ազատագրական պայքարն ստանումէր շեշտված սոցիալական, ապա նաեւ քաղաքական բնույթ: Օգտագործելով եվրոպականփորձը` 80-ականների հայ առաջադեմ մտածողները պայքար ծավալեցին ազգայինինքնագիտակցության նորովի դրսեւորման համարՙ այդ գործում առավելագույնսկարեւորելով գաղափարախոսական ազդակի դերը: Ծավալվեց քարոզչություն,դպրոցաշինություն` նպաստելով ազգի լուսավորման եւ ինքնագիտակցության բարձրացմանգործին: Աննախադեպ վերելք ապրեցին դեմոկրատական մշակույթը, գրականությունն ումամուլը, որոնք ունեին թե՛ սոցիալ-քաղաքական պարարտ հող ժամանակակից կյանքում եւթե՛ թռիչքի համար հարմար պատվանդան, նույնպես հայ իրականության մեջ:

Իրենց ջանքերի օբյեկտիվ բովանդակությամբ եւ արդյունքներով 80-ականներին պայքարիդուրս եկածները եղան իսկական հեղափոխականներ, որոնց կյանքի իմաստը ճնշված հայազգը իր քաղաքակրթության մակարդակին բարձրացնելն էր, պայքարիգաղափարախոսության մշակումը եւ ազատաբաղձ սերունդ դաստիարակելը: Պայքարիառաջամարտիկներից էր Մ. Փորթուգալյանն իր «Արմենիա» թերթով: Թերթը, եվրոպականմիջավայրում հայ ազատագրական պայքարի գաղափարախոսությունը տարածելով,Եվրոպայի հայության եւ եվրոպական հասարակության միջեւ առաջին գաղափարականկամրջողներից եղավ եւ նոր մակարդակի բարձրացրեց հայ քաղաքական միտքը:

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ արդի հայ քաղաքական շարժումների ու հասարակականմտքի համար խիստ կարեւոր եւ սկզբունքային նշանակություն ունի սեփականդիրքորոշումների ու քայլերի հայաստանակենտրոն մեկնակետի հստակեցումը: Իսկ դապահանջում է ապագային միտված ազգային-քաղաքական ծրագրերը կառուցելհայրենաբնակ հայության շահերի առաջնության հաշվառման սկզբունքի վրա, որըհամահունչ է նաեւ անվտանգության համազգային տեսլականին: Ուստիՙ «Արմենիա»-ի ունրա խմբագրի հայաստանակենտրոն մտածողության լավագույն ավանդույթներիհաշվառումն իրատեսական քաղաքականության որդեգրման կարեւոր պայման է նաեւ մերօրերում եւ արժանի բարձր գնահատանքի:

Միեւնույն ժամանակ, անչափ կարեւոր է, որ Մ. Փորթուգալյանի ու նրա թերթիգործունեության լուսաբանումը նպաստում է նաեւ XIX դարի վերջին քառորդի ու XXդարասկազբի հայ քաղաքական մտքի սայթաքումների լիարժեք ընկալմանը, քանի որ դեռեւսՎանում ունեցած գործունեության ընթացքում նա իրեն դրսեւորել էր որպես իրապաշտ(ժողովրդին ոգեւորելու նպատակով նա երբեմն «մոռանում էր» դրա մասին) եւ լայնախոհմտավորականի, ում արեւմատահայության ազատագրության ուղղությամբ քաղաքականմտածողության մեջ ուրվագծվել էր իրատեսական մարտավարության տեսլականը:Պատահական չէ, որ նրա սաների կողմից Վանում ստեղծված Արմենական կուսակցությանորդեգրած մարտավարությունն ու ռազմավարությունը իրատեսական էին, խոստումնալից եւառավել արդյունավետ, քանի որ հայոց ազատագրության հնարավորությունը նախ եւ առաջտեսնում էին սեփական ուժին ապավինելու, հայության համախմբման եւ հիմնավորնախապատրաստվելու մեջ:

Մ. Փորթուգալյանն իր «Արմենիայով» նպաստեց հայոց մեջ քաղաքական նոր մշակույթիձեւավորմանն ու զարգացմանը, այն մշակույթի, որ այլախոհության պայմաններումմատնանշում է հանդուրժողականության ոգին, որովհետեւ դա ծնվում է հայոց քաղաքականապագան ավելի լավ տեսնելու, քան սեփական ամբիցիաների հենքի վրա:

«Արմենիայի» գաղափարախոսությունը կարող է կարեւոր դեր խաղալ նաեւ մեր օրերում լայնտարածում գտած օտարամուտ քաղաքական շարժումների ու գաղափարական հոսանքներիհանդեպ ճշգրիտ ու առարկայական դիրքորոշում որդեգրելու եւ նրանց բերածաշխարհաքաղաքացիական հովերից ազգային նվիրական նպատակները պաշտպանելուգործում, ինչն ամենեւին էլ չի բացառում ազգային ու համամարդկային արժեքներիհամադրության անհրաժեշտությունը:

1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո վախենալով այստեղ էլ տարածքայինկորուստներ ունենալուց ու հատկապես հայ ժողովրդին անբարեհույս համարելով`իշխանությունները որդեգրեցին վայրենի բռնաճնշումների քաղաքականություն: Դրանանմիջական հետեւանք ու պատասխան, ինչպես նաեւ ազգային զարթոնքի, սեփականհայրենիքն ու ժողովրդին ազատ եւ քաղաքակիրթ ազգերի շարքում տեսնելու ցանկություննիրականացնելու նպատակով հայ ժողովուրդը ոտքի ելավ ազատագրական պայքարի, որիսկզբնական փուլը դրսեւորվեց մտավոր զարթոնքի եւ կրթալուսավորական շարժմանտեսքով: Այդ գործում նշանակալի դերակատարություն ունեցավ Մ. Փորթուգալյանը:

Եթե բացառենք Վանի վարժապետանոցի նախկին սան Պ. Թորոսյանի Փորթուգալյանի 40-ամյա գործունեությանը եւ, նույն առիթով ժամանակի նշանավոր մտավորականներիհեղինակած հոդվածների փաստառատ ժողովածուն, Մ. Փորթուգալյանի մասին այլաշխատություն գրված չէ: Սակայն Փորթուգալյանին ու նրա հոգեզավակ թերթին իրենցհուշագրություններում հիշատակել են Հմ. Արամյանցը, Գ. Ղարաջյանը, Սապահ-Գյուլյանը,Խանազատը, Ռուբենը, Մ. Վարանդյանը, Ա. Եկարյանը, Ա. Դարբինյանը, Մ. Տամատյանը:Իրենց ուսումնասիրություններում Փորթուգալյանին անդրադարձել են քննության առարկաժամանակաշրջանին անդրադարձած բոլոր նշանավոր պատմագետները` Լեոն, Մ.Ներսիսյանը, Ռ. Հովհաննիսյանը, Լ. Խուրշուդյանը, Հ. Վարդանյանը, Ա. Համբարյանը, Հ.Ղազարյանը, Է. Կոստանդյանը, Ջ. Կիրակոսյանը եւ այլ հեղինակներ: Մ. Փորթուգալյանինգնահատելի տողեր են նվիրել նաեւ սփյուռքահայ մեծ թվով հեղինակներ` Պ. Տեփոյանը, Հ.Վարդիվառյանը, Գ. Ահարոնյանը, Մ. Ճիզմեչյանը, Ս. Իզմիրլյանը եւ ուրիշներ:

«Արմենիայի» որդեգրած քաղաքական ուղղությունը, նպատակներն ու հիմնական ասելիքըդրսեւորվել են նրա խմբագրականներում, որոնց հեղինակը Մ. Փորթուգալյանն էր: Նա թերթիգլխավոր տեսաբանն էր, ուղղություն տվողն ու անփոփոխ ղեկավարը: Նա էր հաղթահարումբոլոր գործնական ու կազմակերպչական դժվարությունները, խմբագրում նյութերի մեծ մասը,ապահովում կապը թղթակիցների հետ, երբեմն էլՙ շարում տեքստերը: Օսմանյան գաղտնիծառայությունների մշտական խոչընդոտները, Ռուսաստանի հակասական վերաբերմունքըեւ, ի վերջո, ֆինանսական սուղ միջոցները դժվարհաղթահարելի պատնեշներ էին ընդդեմ«Արմենիա»-ի: Մ. Փորթուգալյանն այս խոչընդոտները հաղթահարելու համար դրսեւորեցաներեր վճռականություն, անկոտրում կամք, արիություն ու անսասան հավատ եւ կյանքիկոչեց իր հոգեզավակ «Արմենիա»-ն: Այնպես որ հանգիստ խղճով կարելի է արձանագրել` Մ.Փորթուգալյան ասելով հասկանում ենք «Արմենիա» թերթ, իսկ «Արմենիա» ասելովՙ Մ.Փորթուգալյան, այսինքն` Մ. Փորթուգալյան գործիչն ու «Արմենիա»-նՙ մշտապես եղել են մեկամբողջություն եւ փոխպայմանավորել միմյանց:

Ամփոփելով նշենք, որ հայոց վերազարթոնքի ակունքներում կանգնած Փորթուգալյանը մերազտախոհական մտքի ռահվիրաներից է: Մեծ վերափոխիչը նաեւ արեւմտահայ ուարեւելահայ ազատագրական շրջանակների առաջին կամրջողը եղավ: Նա նույնդերակատարությունն ունեցավ արեւմտահայ իրականությունում, որպիսին ունեցավ ԳրիգորԱրծրունին արեւելահայ շրջանակներում: Սակայն, ցավոք, ցայսօր հայրենիքում ըստարժանվույն նա չի գնահատվել:

Սուրեն Թ. Սարգսյան/ԱԶԳ

Նկար 1. Յուղանկար, գործ` Սուքիաս Թորոսյանի