Վավերագրական ֆիլմը, որը պատմում է Ալթընդաղի 150-ամյա պատմության և հեղափոխական անցյալի մասին, առաջին անգամ հանդիսատեսի դատին կհանձնվի հունիսի 16-ին: «Այս վավերագրական ֆիլմով մենք ուզում էինք վրեժ լուծել այն պետությունից, որը ոչնչացրեց Ալթընդաղն ու նրա մշակույթը», — պատմում է փաստավավերագրական ֆիլմի ռեժիսոր Բայրամ Բալջըն:

Վավերագրական ֆիլմում նկարագրվում է, թե ինչպես է մոտ 150 տարի առաջ ստեղծվել Անկարայի ամենահին, փայտաշեն տներով Ալթընդաղ թաղամասը, այնտեղ կատարվող հասարակական-սոցիալական վերափոխումները, և թե ինչպես և ինչու այն ոչնչացվեց այսօր `զանգվածային բնակարանային բարեփոխումների նախագծի անվան տակ:

Թաղամասի աղքատ թե աշխատող, թուրք, քուրդ, հայ, հրեա, գնչու, ալևի և սուննի բնակիչները ստեղծեցին իրենց սեփական «ալթընդաղյան» մշակույթը ՝ առանց առաջնահերթություն տալու իրենց էթնիկ և կրոնական ինքնություններին, և այն փայտաշեն տները, որոնցում բնակվում էին տարիներ շարունակ, «քաղաքային վերափոխում» նախագծերի անվան տակ 2005 թվականից սկսեցին մեկ առ մեկ քանդվել:

Ֆիլմը հասանելի կլինի յութուբյան ալիքով՝ հունիս 16-ից: