Նավասարդ ամսվա Արամ օրը (հունիսի 21) (2020-ին համընկնում է հունիսի 20-ին), Հայկեան Սրբազան տոմարի համաձայն, Արեգնափայլի տոնն է:

Արեգնափայլի տոնը հիմնական տոներից է, որը տոնվում է ամառնամուտին, երբ Արեգակն իր ամենափառավոր բարձր կետում է և տարվա ամենաերկար օրն է:

Հայկեան Սրբազան Ուսմունքի համաձայն, Արեգնափայլի տոնը Հայրերի տոնն է՝ ՀԱՅԿ Հավատար Նահապետի գլխավորությամբ:

Արեգնափայլ տոնին նաև տեղի է ունենում Հայոց Կենաց Ծառի՝ Ծիրանենու պտուղ ծիրանի օրհնություն, որը կոչվում է Ծիրանօրհնեք:

Հայկեան ուսմունքի համաձայն, ծիրանը համարվում է Արեւի պտուղ, Ծիրանենին՝ Կենաց Ծառ, որի հիման վրա էլ մեր սրբազան Քրմերն ու Արքաները կոչվել են ծիրանածնունդ, ծիրանակիր:

Հայկեան Միաբանութեան Քրմական դասի անունից, կանխավ շնորհավորում ենք բոլոր Բարեպաշտ Արեւորդիներին, մասնավորապես բոլոր Հայ Հայրերին, մաղթելով արեւշատություն և առողջություն:

Քուրմ Յարութ Առաքելեան