Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայկական արտադրության ականանետերի լուսանկարներ է հրապարակել:

 «Հպարտությամբ արտադրված է Հայաստանում»,- լուսանկարներին կից գրել է նախարարը:

Նշենք, որ խոսքը 82 միլիմետրանոց ականանետերի և դրանց համար նախատեսված արկերի մասին է: