Արևմտյան Հայաստանի Վանա լճի և դրա ավազանի ամենամյա հյուրերը հանդիսացող ֆլամինգոների առաջին խմբաքանակը արդեն սկսել է գալ  շրջանի ջրառատ վայրեր:

Ֆլամինգները, 5 ամիս կանցկացնեն այդ շրջանում, իսկ այցելուներին, հատկապես՝ լուսանկարիչներին, տեսողական խրախճանք կպարգևեն: Ձմեռը Կասպից և Ուրմիա լճերի ափերին անցկացնելուց հետո ֆլամինգոները, որոնք ամեն տարի եղանակների տաքացմամբ չվում են դեպի Վանի լճի ավազանը, սկսել են գալ դեպի Վանա լճի երկայնքով գտնվող խոնավ վայրեր, որոնք գտնվում են Արճեշի շրջկենտրոնից մոտ 15 կմ հեռավորության վրա: