Արևմտյան Հայաստանի ազգային հավաքականը մասնակցելու է 2018թ.-ի Ֆուտբոլի Աշխարհի Կոնֆեդերացիայի առաջնությանը Լոնդոնում:

Նշենք, որ Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կառավարման մարմինը ձևավարովել է 2015 թվականի մայիսին և նույն թվականի հունիսի 1-ին անդամակցել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիային:

Թիմն իր առաջին հանդիպումն անցկացրել է 2016 թվականի հունվարի 6-ին՝ մրցելով «Օլիմպիկ Մարսելի» երկրորդ թիմի հետ։ Վահագն Միլիտոսյանը խփեց իր թիմի երկու գոլերը։

Իր առաջին խաղն անցկացնելուց 3 օր հետո Արևմտյան Հայաստանը հրավիրվեց մասնակցելու Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի 3-րդ առաջնությանը, որը կայացավ Աբխազիայում։ Արևմտյան Հայաստանի թիմը Աբխազիայի և Չագոս կղզիների թիմի հետ հայտնվեց Ա խմբում։

Արևմտյան Հայաստանի առաջին միջազգային հանդիպումը կայացավ Չագոս կղզիների հետ, որն ավարտվեց ռեկորդային 12-0 հաշվով հաղթանակով: Խմբի երկրորդ խաղում Արևմտյան Հայաստանը 0-1 հաշվով պարտվեց Աբխազիային: Թիմը խաղեր է անցկացրել նաև Իրաքյան Քուրդիստանի, Փենջաբի և Լապլանդիայի թիմերի հետ: