Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է վերջին տարիներին Թուրքիայում գտնվող 250-ից ավելի պատմական հուշարձանների վերականգնման մասին,այդ թվում նաև հայկական եկեղեցիների:
«Որպես օրինակ նշեմ, որ Դիարբեքիրում վերականգնվել են Հայ բողոքական և կաթոլիկեկ եղեցիները:
Ինչպես մեր պապերն են վարվել ժամանակին, այնպես էլ այսօր մենք ենք վարվում», — Թուրքիայի նախագահի խոսքը նշում է Diken պարբերականը:
Թուրքիայի նախագահի խոսքերով՝ կուսակցությունը հատուկ ուշադրություն է դարձնում երկրի ազգային փոքրամասնությունների կրոնական հուշարձաններին:
Հիշեցնենք, որ 2016 թ. թուրքական ոստիկանության և քրդական ապստամբների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում Դիարբեքիրի պատմական շրջանում վնասվել էին հայկական եկեղեցիներ: Սուրբ Սարգիս հայկական Կաթողիկե եկեղեցին վերածվել էր ավերակների: Հայ բողոքական եկեղեցին նույնպես տուժեց: Բախումների հետևանքով հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին ևս վերածվել էր ավերակների, որը, սակայն, վերականգնվեց 2011 թվականին:
Կցանկանայինք նշեl, որ Էրդողանի հայտարարությունն արվել է Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանի ՄԱԿ-ում հնչեցրած ելույթին ի պատասաան, որտեղ պրն Աբրահամյանը շեշտում է Թուրքիայի կողմից տարվող քաղաքականության՝ մասնավորապես Արևմտյան Հայաստան Պետության տարածքում ոչնչացվող հուշարձանների մասին:
Ստորև ներկայացնում ենք Արմենակ Աբրահամյանի ելույթն ամբողջությամբ՝
«ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագրի 10-ամյակի կապակցությամբ. Փորձառություն և դասեր
10 տարվա ընթացքում մեր պատվիրակությունը իսկապես արձանագրել է Արևմտյան Հայաստանում հայկական ժառանգության վերականգնման շուրջ որոշակի փորձեր. ես նկատի ունեմ որոշ կրոնական և պատմական հուշարձանների վերականգնումը:
Բայց անմիջապես, ես մտաբերում եմ , որ բռնագրավված Պետության վերականգնված հուշարձանների կողքին կան հազարավոր ավերվածները: Այս ավերիչ գործունեությունը շարունակվում է նաև այսօր, հայկական ժառանգության բնօրրանում՝ Փոքր Ասիայում:
Այսօր մեր վերականգված ժառանգության որոշ հուշարձաններ ընդգրկվում են, և որոշները կարող են ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային Ժառանգության Համաշխարհային ցանկում՝ առանց մեր իմացության և համաձայնության: Այդ հուշարձանների շնորհիվ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս Թուրքիա՝ նրա գրպանը միլիոնավոր դոլարներ լցնելով:
Ես կցանկանայի Ձեզ հիշեցնել, որ Թուրքիան պարբերաբար Հայկական հնագիտական հուշարձանները ներկայացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհի Ժառանգությանը, որոնք անուղղակիորեն հայ ժողովրդի գույքի, նրա պատմության, ինքնության և ժառանգության յուրացում են:
Այս երևությները մեզ շատ մտահոգում են, ինչպե՞ս կարելի է պատմական հուշարձանները ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկ, երբ Արևմտյան Հայաստանը, որը Թուրքիայի կողմից բռնազավթվել է հայ ազգին սիստեմատիկ ոչնչացնելուց հետո, Դաշնակիցների Գերագույն Խորհրդի կողմից Դե Ֆակտո և Դաշնակից երկրների կողմից Դե Յուրե 1920 թվականից ճանաչվել է որպես անկախ Պետություն, սակայն ՄԱԿ-ի անդամ չէ, նույնիսկ ՄԱԿ-ի կանոնադրությունը վավերացնելուց հետո:
Արևմտյան Հայաստան պետության սահմանները որոշվել են ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշման համաձայն՝ ըստ որի Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի միջև գծվել է միջազգային սահման:
Մենք ցեղասպանությունից հետո որբ ազգ դարձանք, քանզի հայ կանայք դարձան վատթարագույն վայրագությունների և բռնությունների զոհ: Բայց նրանք երբևէ փոխհատուցում չստացան կրած վնասների համար:
Թեև մենք հատուկ զեկուցողներին 2015թ-ին ներկայացրինք մեր կրած վնասի և փոխհատուցման չափը, բայց այն այդպես էլ օբյեկտիվ անդրադարձ չստացավ:
Հողի, տարածքների և բնական ռեսուրսների հափշտակումը (ինչպես օրինակ՝ նավթի և գազի խողովակաշարերի անցկացումը կամ մեր տարածքում տեղադրված էլեկտրասյուների կառուցումը) շարունակում է անպատիժ մնալ՝ չնայած հատուկ զեկուցողներին ներկայացված մեր բոլոր պահանջներին:
Վերջում ես կցանկանայի Ձեզ տեղեկացնել, որ Արևմտյան Հայաստանը իր սահմանադրության շրջանակներում ընդունել է «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագիր և 2017թ. Սեպտեմբերի 13-ին կնշի դրա 10-ամյակը:
Արմենակ Աբրահամյան»:
Ըստ այդմ՝ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ իրենք հայկական հուշարձանների հետ վարվում են այնպես, ինչպես իրենց պապերը, երկակի իմաստ կարող է արտահայտել, քանզի Էրդողանի պապերը հիմնականում ոչնչացրել են մեր պատմական ժառանգությունը:
Հիշեցնենք, թէ 1920 թուականեն ի վեր Արեւմտեան Հայաստանը, Դաշնակիցներու գերագոյն խորհուրդի կողմէ ճանաչուած է որպէս անկախ Պետութիւն, որի սահմանները Թուրքիոյ հետ միասին որոշուած են ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Կողմէ, սակայն ՄԱԿ-ը չէ ճանցած պետութեանը, Թուրքիոյ կողմից բռնազավթուած ըլլալու պատճառով: