Արևմտյան Հայաստանի Թունջելի նահանգի Չեմիշգեզեկ գավառում ծեր թթենիները զգալի ներդրում ունեն շրջանի տնտեսության մեջ: Աղանդերային չոր թթի և դոշաբի արտադրության աղբյուր հանդիսացող  թթի ծառերի շարքում գոյություն ունի մոտավորապես 1200 տարեկան ծառ:

Մի քաղաքացի, ով պատմում էր, որ շրջանի թութը և թթի արտադրանքը մեծ հետաքրքրություն են առաջացրել համաշխարհային շուկայում, մասնավորապես ասաց. «Ինչպես գիտեք, մեր Չեմիշգեզեկ գավառի թութն ու դոշաբը շատ հայտնի են:

Ներկայումս մենք ունենք տարբեր տարիքի թթի ծառեր, որոնց տարիքը հասնում է մինչև 300, 600 և 1000-ի: Այս ծառերն սկսել են նոր բերք տալ: Մեր գավառի բնակիչներն օգտվում են այդ ծառերից, դրանց շնորհիվ շահավետ առևտուր անում: Թթենիները տնտեսապես նպաստում են գավառի բարօրությանը»: