Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 79-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ. «Թուրքիան չկարողացավ պաշտպանել իր սահմանները ազգային-ազատագրական պայքարի սկզբնական շրջանում: Թուրքիայի հարավային սահմաններում առաջացող սպառնալիքների հիմնական պատճառը ազատագրական պայքարի գաղափարներից հեռանալն էր: Եթե այդպես չլիներ, ապա այսօր Թուրքիան բոլորովին այլ մակարդակով կներկայանար: Ուժերը, որ ստիպեցին Թուրքիային ազատագրական պայքարի ընթացքում դուրս գալ սահմաններից, այժմ փորձում են ստիպել Անկարային վերադառնալ Սևրի պայմանագրի պայմաններին»:

 

Եվ հավելեց, որ «հաշվի առնելով Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը՝ գտնում եմ, որ Թուրքիան իրավունք չունի արհամարհել սպառնալիքները, որոնք բխում են այն տարածքներից, որոնց նա հավակնում էր ազգային-ազատագրական պայքարի ընթացքում»:

Նշենք, որ Էրդողանը հաճախ է վերադառնում պատմության այդ էջերին: 2016թ-ի աշնանը նա արդեն հանդես եկավ պահանջով, որպեսզի վերանայվի 1923թ. Լոզանի համաձայնագիրը, որը հաստատում էր Օսմանյան կայսրության փլուզումը, հենց այդ ժամանակ Թուրքիան կորցրեց վերահսկողությունը այն շրջանների հանդեպ, որոնք ժամանակին մտնում էին Օսմանյան Կայսրության մեջ, որոնց թվում էր Արաբիան, Եգիպտոսը, Սուդանը, Լիբիան, Հորդանանը, Պաղեստինը, Լիբանանը, Սիրիան, Էգեյան ծովի կղզիները և Միջագետքը:

Բայց այդ ժամանակ Էրդողանի հայտարարությունը քաղաքական ուժերի և հատկապես ընդդիմադիրների կողմից ընկալվեց որպես «Էրդողանի ձգտումը ներկայանալ առաջնորդի դերում, ով մեկ անգամ ևս փորձում էր բռնել ազգային-ազատագրական պայքարի ուղին՝ իր շուրջը ազգին հավաքելու նպատակով»:

 

Սրա հետ մեկտեղ Էրդողանի այս ձգտումը դիտարկվում էր որպես « Թուրքիայի նախկին սահմանները վերականգնելու քայլ «արաբական գարնան» ընթացքում Մերձավոր Արևելքում նոր իրավակարգի ձևավորմանը զուգընթաց:

 

Իսկ ինչո՞ւ Էրդողանը նորից հիշեց Սևրի պայմանգիրը՝ հիշեցնելով «այն ուժերի մասին, որոնք փորձում են վերադարձնել Անկարային պայմանագրի պայմաններին»:

 

Հիշացնենք, որ 1920 թ. Օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սևր քաղաքում Անտանտի երկրների և Օսմանյան Կայսրության կողմից ստորագրվեց հաշտության պայմանագիր, որը պաշտոնապես հաստատում էր կայսրության բաժանումը Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև:

 

Այն նախատեսում էր տարածաշրջանում Քրդական պետության ձևավորում, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշման արդյուքնում Մեծ Հայաստանի ստեղծում սկսած 1920թ. նոյեմբերի 20-ից:

 

Վիլսոնը ներկայացուցիչների պալատին ներկայացրեց այն առաջարկը, որով Վանի Վիլայեթի և Բիթլիսի երկու երրորդը անցնում էին Հայաստանին, ինչպես նաև ամբողջ Էրզրումի վիլայեթը, Տրապիզոնի նահանգի զգալի մասը, ներառյալ նավահանգիստը:

 

Արդյուքնում «վիլսոնյան քարտեզի» շնորհիվ Հայաստանի տարածքը կազմում էր 150 հազար քառ. կիլոմետր՝ ստանալով ելք դեպի Սև ծով:

Իսկ անկախ Քուրդիստանի առումով նաաատեսվում էր, որ նրա սահմանները համատեղ որոշեն Անգլիան, Ֆրանսիան և Թուրքիան: Սակայն Սևրի պայմանագիրն այդպես էլ չվավերացվեց:

 

Երբ  Էրբիլը հայտարարեց 2017թ-ի սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե, զգացողություն կար, որ Մերձավոր Արևելքում նշմարվում է «Սևրի ստվերը», և նորից վերագծվում են աշխարհաքաղաքական քարտեզներ:

Պարզ է, որ առանց հստակ աջակցության Իրաքի Քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին, դժվար թե գնար այդպիսի աշխարհաքաղաքական քայլի՝ հասկանալով, որ կհանդիպեր Բաղդադի ընդդիմությանը և սուր արձագանքի կարժանանար տարածաշրջանի մյուս հսկաների կողմից՝ հատկապես Թուրքիայի և Իրանի: Հենց այս երկրների ջանքերով քրդական նախագիծն Իրաքում տապալվեց, որն իհարկե, Թուրքիային հաղթական էյֆորիայի մեջ պետք է գցեր: Բայց դա տեղի չունեցավ: Էրբիլը պահպանեց ինքնավարության կարգավիճակը: Եվ չնայած նա լրջորեն խաթարեց Թուրքիայի հետ հարաբերությունները, Թուրքիան զրկվեց քրդական կուսակցությանն Իրաքում իր շահերի համար օգտագործելու հնարավորությունից:

 

Այժմ էպիկենտրոնը տեղափովվեց Սիրիա, որտեղ քրդերը ակտիվորեն աջակցում են ԱՄՆ-ին, հանդես են գալիս այնտեղ իրենց ինքնավարություն շնորհելու օգտին: Այդ գաղափարի իրականացման դեպքում, ինչպես պնդում է Al Jazeera-ն, Մերձավոր Արևելքում կհայտնվի քրդական երկրորդ ինքնավարությունը. ժամանակի ընթացքում Թուրքիան պարտադրված է լինելու հրաժավել միասնական պետությունից վերածվելով ֆեդերացիայի: Ինչից հետո քրդերը կկարողանան անկախացման ուղին բռնել:

Հենց այդ պատճառով էր, որ Թուրքիան ահանզանգեց Սիրիայի արտգործնախար Վալիդ Մուալլեմայի հայտարարությանը, որ «Դամասկոսը պատրաստ է քննարկել քրդերին ավելի մեծ ազդեցություն տալ երկրում ԻՊ-ի դեմ պայքարի ավարտից հետո»:

 

Իհարկե, այսօրվա իրավիճակում դժվար է կանխագուշակել Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում սպասվող իրադարձությունների ընթացքը: Պատահական չէ, որ այժմ նորից հիշում են Մերձավոր Արևելքի նոր քարտեզի մասին, որը ԱՄՆ Ռոբին Ռայթի աշխարհի ինստիտուտի գիտնականներն են գծել, և որը դեռևս 2013թ-ին հրապարակվել է The New York Times պարբերականում:

 

Նա կարծում է, որ տարածաշրջանում շարունակվող «արաբական գարնան» արդյուքնում պետք է առաջանան 14 պետություններ գոյություն ունեցող 5-ից՝ քաղաքացիական պատերազմների հորձանուտից ցնցված: Ռայթի կարծիքով՝ « սյունիների և շիաների միջև ընթացող միջկրոնական առճակատումը կհանգեցնի այնպիսի մասշտաբի պառակտման, ինչպիսին այսօրվա Մերձավոր Արևելքը չի տեսել»:

 

Բայց դեռևս անվիճելի է հետևյալը:  Մերձավոր Արևելքը, արհեստական և չհամընկնող էթնիկական սահմաններով սփռված բնակչությամբ, շարժման մեջ է, որին կանգնեցնելը դժվար թե ինչ որ մեկին հաջողվի:

Տարածաշրջանային փոփոոություններն ուղիղ վերաբերվում են Անդրկովկասին, նախ և առաջ Ադրբեջանին և Հայաստանին: Եթե Լոզանի 1923թ. Համաձայնագրի հիմքերը խարխլվեն, հօդս կցնդեն նաև Մոսկվայի և Կարսի 1920-ականների պայմանագրերը, որոնք ձևավորեցին Թուրքիայի և անդրկովկասի սահմանները:

Армия сирийских курдов

Եվ այդ ժամանակ կհիշեն Սևրի 1920թ պայմանագիրը, որը, ի դեպ, չի ստորագրել Ռուսաստանը:

Եթե Թուրքիայի հարավ-արևելքն այժմ անցնի քրդերի կառավարմանը, կասկածի տակ կառնվեն Մոսկվայի պայմանագրով թուրքերին անցած Կարսի, Արդահանի, Արդվինի և Սուրմալուի գավառները, և Նախիջևանը՝ Խորհրդային Ադրբեջանին. Այս ամենը թեորեապես կարող է հանգեցնել հետևյալ աշխարհաքաղաքական  իրավիճակների. Արցախը և Արևելյան Հայաստանի Հանրապետությունը համախոհներ են, Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը արևմուտքի պաշտպանության տակ են:

 

Բայց կրկնում ենք, որ այս ամենը անմիջապես կապված են Մերձավոր Արևելքում ընթացող աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ: Մոսկվան պետք է պատրաստ լինի ենթադրելի ելքին ոչ միայն ռազմաքաղաքական առումով: Վերջ ի վերջո, չի կարելի բացառել այն, որ Արևմուտքը հանդես գա առաջարկով ստորագրել նոր համաձայնագիր 1916թ. Սայկա-Պիկոյի նման Մերձավոր Արևելքի վրա ազդեցության վերաբերյալ:

Այժմ գալիս է պատմական լուրջ որոշումներ կայացնելու պահը: Եվ այս կոնտեքստում նոյեմբերի 13-ին Սոչիում կայացավ Վլադիմիր Պուտինի և Ռեջեբ Էրդողանի 4 ժամ տևած հանդիպումը:

Курдские ополченцы (cc) Kurdishstruggle

 

https://regnum.ru/news/polit/2344170.html