Եվրոպայի ասորիների միությունը (ESU) հայտարարություն է տարծել Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Pençe-Kartal» (Մագիլ-արծիվ) անվանումով լայնամասշտաբ ռազմական գործողության մասին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Ըստ միության հայտարարության՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ իրականացվող ռազմագործողության հետևանքով այդ շրջանի 20 ասորական գյուղեր դատարկվել են։

Նշվում է, որ իրենց բնակավայրերում իրականացվող ռազմական գործողությունների պատճառով նշյալ գյուղերի բնակիչները տեղափոխվել են Դոհուքի, Զախոյի ու այլ անվտանգ շրջաններ։

«Եվրոպայի ասորիների միությունը»   Իրաքի կենտրոնական իշխանություններին ու տարածքային ինքնակառավարման ղեկավարությանը կոչ է անում շտապ ու կտրուկ միջոցներ ձեռնարկել  տարածաշրջանում Թուրքիայի միջամտությունների դեմն առնելու, ռազմագործողությունները դադարեցնելու և շրջանի բնակավայրերի անվտանգությունն ու խաղաղությունը ապահովելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին  Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել էր Իրաքի հյուսիսում երկրում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ «Pençe-Kartal» (Մագիլ-արծիվ) ռազմական օպերացիայի մեկնարկի մասին։