Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոհարթակներում:

Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխությանը 2019-ի լավագույն կինոնկար ճանաչված ու ևս 5 անվանակարգերում մրցանակի արժանացած «Էրկեն կիշերը» գրանցել է հերթական նվաճումը: Հայկական ազգային կինոակադեմիայի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կինոնկարը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» է ճանաչվել THE INDIE FOR YOU FILM FESTIVAL փառատոնում: