Ներկայացնում ենք Regnum-ի հրապարակած Մոդեստ Կոլերովի հոդվածը՝ Էրդողան-Պուտին հանդիպման ենթատեքստի և Անկարայի մտայնությունների շուրջ, որտեղ հոդվածագիրը խոսում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ:

«Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների շուրջ կայացած բանակցությունների օրակարգից հանվել էր Լեռնային Ղարաբաղի հարցը, որի մեջ համառորեն փորձում էր ներքաշվել Անկարան՝ աջակցելով Բաքվին:

Եթե Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի նշանակությունը հասկանալի է, ապա Թուրքիայի միջամտությունը այս հարցում բոլորովին էլ «մեկ ազգ` երկու պետություն» առասպելական համերաշխության հարցը չէ:

Թուրքիայի համար Լեռնային Ղարաբաղը իմպերիալիստական, մայրացամաքային քաղաքականության և միաժամանակ ԱՄՆ-ի կողմից սկսած Հարավարևելյան Ասիայի, Մերձավոր և Միջին Արևելքի մասնատման գործընթացի չեզոքացման գործիք է՝ միաձուլվելով Մերձավոր Արևելքի շարունակական փլուզման գլուխկոտրուկին:

Որպեսզի Թուրքիան նմանատիպ մասնատման զոհ չդառնա, փորձում է իր ռազմաքաղաքական կամքը թելադրել Վրաստանին և Ադրբեջանին՝ ցանկացած գնով կլանելով, մեկուսացնելով և շրջափակելով Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը:

Ռուսաստանը հրաժարվեց աջակցել Թուրքիային այդ հարցում:

Մոսկվան որևէ մոտիվացիա չունի Ադրբեջանի համար կրակի մեջից կորցրած տարածքները հանել կամ էլ Թուրքիային փրկել Քուրդիստանից ավելի շատ, քան Անկարան ինքն իրեն է փորձում փրկել:

Մասնատված Մերձավոր Արևելքի կողքին, ԱՄՆ-ի կողմից վարած հակաիրանական ճակատի հետ մեկտեղ, Հարավային Կովկասում խաթարել ստատուս քվոն, Ալիևի և Էրդողանի փրկության համար, չափազանց մեծ գին է:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման արագացումն իմաստ չունի, քանի որ այն դեռ չի հասունացել, աջակցություն չունի, այսինքն՝ լեգիտիմ չէ:

Ոչ ոք՝ ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Հայաստանին և ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղին չի ստիպում գնալ հակամարտության լուծման:

Նոր՝ մեկ այլ պատերազմից հրաժարումը Մերձավոր Արևելքում սպասվող նոր պայթյունի ֆոնին, հակամարտության «սառեցումը», 20, 50 կամ 100 տարով փոխզիջման տեղափոխումը դեպի ապագա, երբ արյունը և ցավը իրենց տեղը կփոխարինեն ժողովուրդների և  պետությունների իրավունքների ռացիոնալ ընկալմանը, ահա միակ սցենարը, որն ընդունելի է Ռուսաստանի կողմից:

Մոսկվան հիանալի տեսնում է Անկարայի և Բաքվի փոխադարձ «սերը»: Մոսկվան նաև տեսնում է Լեռնային Ղարաբաղի պատմական և կայունացնող դերակատարությունը տարածաշրջանում»:

 

 

https://regnum.ru/news/polit/2345122.html