Այսօրվա  օրակարգում տեղ զբաղեցնող Սուրբ Սոֆիայի մզկիթի վերածվելու հարցը ինչ-որ իմաստով հայացքներն ուղղում է դեպի Արևմտյան Հայաստան: Շատ եկեղեցիներ Արևմտյան Հայաստանում մզկիթի են վերածվել, սակայն դրանցից ամենակարևորը գտնվում է Այնթափում:

Իր ներկայիս՝ Քուրթուլուշ  անունով  մզկիթը 1892 թվականին եկեղեցուց վերածվել է մզկիթի: Այն կառուցվել է որպես Մարիամ Աստվածածին եկեղեցի (Սբ. Մարիամ): Այս վայրը, որը նախկինում օգտագործվում էր որպես եկեղեցի, հետագայում օգտագործվել է որպես Այնթափի ուղղիչ աշխատանքային գաղութ։

Ավելի ուշ Այնթափի նախկին նահանգապետներից մեկի՝ Աբդուլքադիր Աքսուի օրոք, որը ստանձնեց ՆԳ Նախարարի պարտականությունը, շինության վերականգնումից հետո գործարկվեց որպես մզկիթ:

 

Մշակույթի պորտալի կայքում ՝ կապված այս վայրի հետ ներառված է հետևյալ տեղեկությունը

Այս պատմական գանձը ոչինչ չի կորցրել իր նախկին փառքից: Այն Այնթափի ամենամեծ մզկիթներից մեկն է: Ուղղանկյուն նախագծով և խաչի տեսքով մզկիթի ներքին կառուցվածքը բաժանված է երեք տեսարանների, խորանի ուղղահայաց սյուներով: Խաչի թևերը դրսից երեսպատված են ճակատային զարդերով, ներսից՝ խաչուփաչ կամարներով: Հիմնական սրահի մեջտեղի հատվածը ծածկված է կլորավուն և շատ բարձր գմբեթով: Սրբատաշ քարերից պատված պատերի առաջին երկու շարքերը սուրանկյուն եզրաքարեր են, իսկ վերին շարքում կլոր պատուհաններ են տեղադրված: Կառույցը ծածկված է հենքային տանիքով: Ուղղանկյուն խորշի տեսքով խորանը դեպի դուրս է կառուցված: Խորանի պատին տեղադրված են եռաշարք պատուհաններ: Ճակատային մասում կա կլոր պատուհան: Կառույցը արտացոլում է գոթական ոճ` իր հիմնական գծերով: Եկեղեցու զանգը կառուցվել է Բրազիլիայում ` Լոնդոնում ապրող հայազգի Հրանտ Քըյոշկերյանի պատվերով: Այս զանգը, որը կշռում է մեկ տոննա, պահպանվում է Այնթափի թանգարանում: Դրանից հետո ավելացված մինարեթը քառակուսի հիմքի վրա կառուցված  կլոր իրան է՝  մեկ պատշգամբով: Մզկիթը ունի 5 դուռ: Երկու դուռը բացվում են դեպի հյուսիս, երկու դուռ դեպի հարավ և գլխավոր դուռը՝ դեպի արևմուտք: Որպես մզկիթ օգտագործվող շենքի զանգակատունը վերաձևավորվել է մինարեթի:

Քուրթուլուշ մզկիթը կամ Այնթափի Մարիամ Աստվածածին եկեղեցին կամ հայերեն՝ Սուրբ Աստվածածնի  տաճարը պատմական հին հայկական առաքելական եկեղեցի է, որը գտնվում է Այնթափի Թեփեբաբաշը շրջանում, այն հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից հետո վերածվել է մզկիթի: Եկեղեցին նախագծվել է Սուլթան Աբդուլհամիդ Երկրորդի ճարտարապետ հայազգի Սարգիս Բալյանի կողմից և կառուցվել է 1892-ին ՝ Սարգիս Թաշչյանի ջանքերով: Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից հետո դատարկ մնացած Սուրբ Աստվածածնի  եկեղեցին, 1920-ականներից ի վեր օգտագործվում էր որպես բանտ, իսկ 1980-ին վերածվեց մզկիթի: Զանգակատները կիսով չափ քանդվել են, վերածվելով մեկ պատշգամբով մինարեթի, ավելացվել է ևս մեկ մինարեթ: Իսկ 19-րդ դարում Հարավային Ամերիկայում պատրաստված զանգը տեղափոխվել է Այնթափի թանգարան: