ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշել է ճանաչել «բնիկ ժողովուրդներ» արտահայտությունը, որն ընդունված է որպես «Մարդկության Համաշխարհային ժառանգություն», գրանցել «Աշխարհի հիշողություն» ռեգիստրում՝ ներառյալ «Արևմտյան Հայաստանի հայերը» արտահայտությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչում և ներառում է այս արտահայտությունները «Աշխարհի հիշողություն» ռեգիստրում, քանի որ դրանք միավորում են բացառիկ ժողովուրդների վկայությունները, ում ավանդույթները, կենսակերպը վտանգի տակ են կամ տարբեր պատճառներով արդեն մերժված են: Մարդկության համար անգնահատելի են այդ երևույթները՝ և՛ բնիկ ժողովուրդների պատմության վկայությունների, և՛ մարդկության ապագայի համար առաջարկվող լուծումների համար, հատկապես բնության և մեզ շրջապատող միջավայրի հետ հարաբերությունների հարցում:
Նշենք, որ ՄԱԿ-ը «Բնիկ ժողովուրդների իրավունքների հռչակագիրն» ընդունել է 2007թ.-ի
Սեպտեմբեր 13-ին, որի մեջ մասնավորապես շեշտվում են բնիկ ժողովուրդների իրավունքները, հավասարությունները, նրանց մշակույթի կարևորությունը մարդկության և քաղաքակրթությունների զարգացման գործընթացում և այլն: Հռչակագիրը բաղկացած է 46 հոդվածից: Ներկայացնենք առաջին 3 հոդվածները:
Մասնավորապես՝
Հոդված 1.
Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն լիարժեքորեն և արդյունավետ օգտագործելու մարդու հիմնարար իրավունքների ամբողջությունը, որոնք ճանաչվել են Միավորված Ազգերի կողմից, մարդու համընդհանուր իրավունքների Հռչակագիրը և միջազգային իրավունքը՝ կապված մարդու իրավունքների հետ:
Հոդված 2.
Բնիկ ժողովուրդները, որպես ժողովուրդ և որպես անհատ, ազատ ու հավասար են արժանիքներով և իրավունքներով, և որևէ տեսակի խտրականության առարկա չպետք է հանդիսանան, մասնավորապես իրենց ծագման կամ բնիկ ինքնության համար:
Հոդված 3.
Բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն ինքնորոշման: Այդ իրավունքի շնորհիվ նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և հաստատում իրենց սոցիալ- տնտեսական և մշակութային զարգացումը:
Հռչակագրի բոլոր կետերին կարող եք ծանոթանալ այստեղ ՝http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2017/Miatsial_Azgerou_Gazmagerboutioun_Pnig_Joghovourtnerou_Iravounkner-armoc-24.08.2017.pdf
Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը ՄԱԿ-ում ելույթ է ունեցել ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագրի 10-ամյակի կապակցությամբ՝ շեշտելով Արևմտյան Հայաստանում Թուրքիայի կողմից բնիկ ժողովուրդների իրավունքների ոտնահարման, պատմամշակութային արժեքների հանդեպ տարվող ավերիչ գործողությունների և պատմության խեղաթյուրման շարունական ընթացքի մասին: https://www.youtube.com/watch?v=yYlsufMUZmc
Նշենք, որ Ժնևի Docip արխիվում են պահվում ՄԱԿ-ում 33 տարիների ընթացքում բնիկ ժողովուրդների հնչեցրած ելույթները. ավելի քան 22 հազար փաստաթուղթ, որը կազմում է 90 հազար էջ: Այս փաստաթղթերի մեծամասնությունը եզակի է, և պահվում է միայն Docip-ի կողմից՝ Ժնևի արխիվներում:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=GxITJAX_cAc