Ուրարտական  Ռուսա II արքայի կողմից Վանա լճին նայող բլրի վրա կառուցված,  Ուրարտուի ամենահիասքանչ կառույցներից մեկը համարվող  Այանիս ամրոցում 31 տարի առաջ սկսված  պեղումների  այս տարվա փուլը սկսվել և շարունակվում է։  

Պեղման աշխատանքներն իրականացվում են Պրոֆեսոր  Դոկտ.Մեհմեթ Ըշըքլըի նախագահությամբ:

Հայտնելով իր հիացմունքը 3000 տարի առաջ այստեղ բնակված մարդկանց հավատքի բազմազանության, նրանց սոցիալական և մշակութային արժեքների հիման վրա ստեղծված կառույցների վերաբերյալ, Ըշըքլըն այսպես է նկարագրում․«Ես չեմ կարողանում զսպել ինձ, երբ նայում եմ այս վեհաշուք կառույցներին և այս ​​կարևորագույն արժեքներին, որոնք  ի հայտ եկան այս մարդկանց աշխատանքի շնորհիվ։ Մենք պետք է այս վայրը հասանելի դարձնենք աշխարհի բոլոր ժողովուրդներին: Այս առումով ուզում եմ կոչով դիմել աշխարհի բոլոր մարդկանց, հրավիրելով այստեղ՝ տեսնելու այս շքեղությունը»:

Այանիսը շատ կարևոր զբոսաշրջային  վայր է ` իր հնագիտական ​​արժեքներով և բնական հարստությամբ:

Ընդգծելով, որ կառույցը, որտեղ նրանք հիմա գտնվում են, աշխարհի ամենաունիկալ ստեղծագործություններից մեկն է, Ըշըքլըն շարունակեց. «Որպես հնագետներ, մենք արձանագրություններից գիտենք, որ գոյութուն ունեն 10-11 ուրարտական տաճարներ: Նրանցից 9-ը պեղվել են և հասել մինչև մեր օրերը, սակայն դրանց մեծ մասի միայն հիմքերն են գոյատևել մինչ օրս: Այանիսում գտնված տաճարը շատ առանձնահատուկ օրինակ է»: