ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով, ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի, Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր, ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել հայտարարությամբ։

«Համանախագահները եւ PRCIO-ն ողջունում են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ից հարաբերական անդորրը։ Համանախագահները կոչ են անում կողմերին օգտվել ակտիվ ռազմական գործողությունների ներկայիս նվազմամբ լուրջ առարկայական բանակցություններին նախապատրաստվելու համար հակամարտության համապարփակ լուծումը գտնելու նպատակով։ Համանախագահները կրկին ընդգծում են, որ այս դժվարին շրջանում խիստ կարեւոր է զերծ մնալ սադրիչ հայտարարություններից եւ գործողություններից:Համանախագահները պնդում են, որ ամուր խաղաղ կարգավորման համար քաղաքական կամքը լավագույնս դրսեւորվում է մաքսիմալիստական դիրքորոշումներից զերծ մնալու, հրադադարը խստորեն պահպանելու եւ սադրիչ հայտարարություններ եւ գործողություններ չկատարելու մեջ:

Համանախագահները նաեւ ընդգծում են, որ ԵԱՀԿ դիտորդները պետք է վերադառնան տարածաշրջան հնարավորինս արագ»,-նշվում է հայտարարության մեջ։