Հայկյան արեգակնային տոմարով այս հիշարժան օրը, հանձինս հայոց արքա Արամ Աշխարհակալի, խորհրդանշում է մեր բարեպաշտ արքաներիհի շատակի օրը: Հնուց ի վեր մեզ ավանդվել են աստվածային հանճարը մարմնավորող հայ-արի թագավոր-արքաների մասին, որոնք իրենց վարք ու բարքով անջնջելի վառ հետք են թողել մարդկանց հիշողություններում: Ավանդությունից հայտնի է, որ նրանք ունեցել են ՛՛Աստված՛՛ կոչումը: Այս նշանակում է, որ այդպիսի թագավոր-արքան դեռևս իր կենդանության օրոք քրմերի և ժողովրդի կողմից ճանաչվել է որպես Հավատար /հոգևոր աշխարհից իջած Աստծո մարմնավորում/, այսինքն` նրա խոսքը եղել է ոչ միայն ստույգ և ճշմարիտ, այլ նաև հարազատ ու հավատի արժանի: Դիցաբանական պատումներից հայտնի հայոց Հավատարներից են աղեղնավորներ Հայկ Նահապետը, Արամ Աշխարհակալը, Արա Գեղեցիկը և Վահագն Վիշապաքաղը: Նրանք բոլորն էլ դյուցազուն, քաջազուն մեծ առաջնորդներ են համարվում հայոց համար: Իսկապես, մեծ է նրանց թողած ավանդը հայկական քաղաքակրթությունում: Դժվար է պատկերացնել, թե առանց մեր բարեպաշտ թագավոր-արքաների թողած հոգևոր ժառանգության ինչով պետք է առաջնորդվեր արդարության կարոտ հայությունն իր պատմության ծանր ժամանակներում: Ամեն անգամ երբ արդարությունը նվազում է և անարդարությունը գլուխ է բարձրացնում, այն ժամանակ նրանց հոգիները մարմին են առնում և բարիների պաշտպանության, չարերի հալածման և արդարության վերականգնման համար ծնվում են դարից դար: Նրանց փառահեղ կերպարն առայսօր հայության համար խորհրդանշում է Արարչի կողմից արարված արքետիպային կատարյալ Հայամարդուն:

ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ԲԱՐԵՊԱՇՏ ԹԱԳԱՎՈՐ-ԱՐՔԱՆԵՐԻՆ ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ ՆՐԱՆՑ ԱՐՔԵՏԻՊԱՅԻՆ ԿԵՐՊԱՐԻՆ