Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Twitter-ի իր միկրոբլոգում դատապարտել է ադրբեջանցիների արած վանդալիզմը Սան Ֆրանցիսոկոյում գտնվող հայկական դպրոցի արտաքին պատերին:

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է պայքարի ցանկացած տեսակի ատելության դրսևորման դեմ: Հայկական դպրոցը Սան Ֆրանցիսկոյի ընտանիքի մասնիկն է»,- mamul.am-ի փոխանցմամբ՝ գրել է Փելոսին՝ տեղի ունեցածն անվանելով խայտառակություն: