Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը` հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, փոխանցում է tert.am-ը:

Համատեղ զորավարժություններին ներգրավված կլինեն զորախմբեր, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ և ականանետներ, ինչպես նաև ռազմական ավիացիա և երկու երկրների հակաօդային պաշտպանության համակարգերը:

Ծրագրի համաձայն` ցամաքային ուժերի զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ օդուժի մասնակցությամբ զորավարժությունները` հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը` Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում (Գանձակ), Քյուրդամիրում և Եվլախում:

Հիշեցնենք ,որ Նախիջրանում անցկացվող զորավարժությունները միջազգային իրավունքի ոտնահարում են․Նախիջևանը Արևմտյան Հայաստանի անքակտելի մասն է,և ինչպես ամբողջ Արևմտյան Հայաստանը բռնազավթված է Թուրքիայի կողմից։

Հետևաբար այդ տարաժքում ցանկացած գործողություն անօրինական է։