Արևմտյան Հայաստանի Ամասիա նահանգում գտնվող 200-ամյա պատմական շինության ներսում բնական ակունքից հոսող ջուրը քրիստոնյաների կողմից համարվում է սուրբ: Երկրում բնակվող կամ արտերկրից եկած զբոսաշրջիկները իրենց հետ վերցնում են «Վանքի ջուր» կոչվող ջրից և այն տանում են իրենց երկիր ՝ մկրտության արարողություններում օգտագործելու համար:

Գյոքմեդրեսե շրջանի գերեզմանատան տարածքում գտնվող  200-ամյա պատմական շինության ներսում բխող այս զուլալ ջուրը քրիստոնեական աշխարհում համարվում է սրբություն: 18-րդ դարից մինչ օրս այցելուների պակաս չզգացող կառույցում՝ոչ մահմեդականները սուրբ ջրով  մկրտում են իրենց երեխաներին:

Դա չափազանց կարևոր ջուր է քրիստոնյաների համար: Բայց այս վայրը դեռևս շատերին հայտնի չէ: Մարդկանց շրջանում սուրբ ջուրը հայտնի է որպես Վանքի ջուր: Վանք ասելով տեղաբնակները հասկանում են սուրբ ջրի ակունք և սրբազան տարածքը: