Հալեպ քաղաքում սկսվել է պատերազմի ընթացքում ավերված Մասարանյա բնակելի թաղամասի վերականգնումը, բոլոր աշխատանքները նախատեսվում է ավարտել վեց ամսվա ընթացքում:

Բնակելի թաղամասը, որտեղ աշխատանքներ են տարվում, գտնվում է օդանավակայան տանող մայրուղու մոտակայքում: 

Աշխատանքները այստեղ սկսվել էին դեռևս պատերազմից առաջ։Սակայն ահաբեկչա-

կան խմբավորումները զբաղեցրել էին այս տարածքը ․ռազմական գործողությունների ընթացքում տները շատ վնասվել են, և այժմ շինարարները ստիպված են վերականգնել և վերակառուցել մոտ 30 բնակելի շենք:

Բացի այդ նախատեսվում է ավարտին հասցնել մի քանի տասնյակ այլ շինությւոններ ,որոնց հիմնարկեքը տեղի է ունեցել,բայց աշխատանքները կիսատ են մնացել։