Իրավիճակի սրումը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին մտահոգիչ է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցեւը:

 NEWS.am-հաղորդմամբ՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զայցեւը շեշտել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ տարածաշրջանում առանցքային գործընկերների հետ օպերատիվ փոխգործակցության միջոցով: Մասնավորապես, Զայցեւը հիշատակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ նրա ադրբեջանցի եւ հայ գործընկերների միջեւ վերջերս կայացած հեռախոսազրույցները, ինչպես նաեւ քննարկումները թուրքական կողմի հետ:

«Մենք վճռական ենք շարունակել գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի հետ միասին աշխատել լարվածության նոր փուլի կանխման, Անդրկովկասում տիրող ընդհանուր իրավիճակի կայունացման եւ Երեւանի եւ Բաքվի միջեւ քաղաքական երկխոսության հաստատման ուղղությամբ»,- եզրափակել է նա: