Այս մասին Մարտունու շրջանի համայնքի ղեկավարների հետ այսօր կայացած հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը:

Օրակարգային հարցերից զատ, Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը:

«Արցախի Հանրապետության գոյությունը անհերքելի իրողություն է, որը չընդունելը, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի հետ հաշվի չնստելը հավասարազոր է առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը մերժելուն::

Հակադարձելով մեր ժողովրդի ու պետականության ֆիզիկական գոյության նկատմամբ ցանկացած սպառնալիքի՝ մեկ անգամ ևս հաստատում եմ մեր վճռականությունը, որ Պաշտպանության բանակը, թիկունքում ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը, այլև, անհրաժեշտության դեպքում, հակահարված տալու հակառակորդին, ավելին՝ մենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքները Ադրբեջանից: Մեր ժողովրդի պատմական հայրենիքում ապրելու և արարելու անձեռնմխելի իրավունքը սակարկման ենթակա չէ»,- մասնավորապես նշել է Հանրապետության Նախագահը: